Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-59 մարտի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 մարտի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 մարտի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ն 21.02.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկան` այնքանով, որքանով չի ապահովում վճռաբեկ բողոքը վերադարձնելիս բողոքում առկա բոլոր թերությունների մատնանշումը, և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ` այնքանով, որքանով, վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանի կողմից չմատնանշված և կրկին ներկայացված բողոքում չվերացված թերությունները, ինչպես նաև այնքանով, որքանով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը դիտվում է որպես բողոքում նշված հիմքով նույն գործով կայացված որոշում, դիտվում են որպես բողոքն առանց քննության թողնելու հիմք, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.

դիմողը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պարագայում վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու հնարավորության օգտագործումը կախվածության մեջ է դրված ՀՀ վճռաբեկ դատարանի հայեցողությունից, և այդ հայեցողության կամայական դրսևորման դեմ բացակայում է արդյունավետ պաշտպանության որևէ միջոց: Նման պայմաններում, ի խախտումն վերոհիշյալ իրավակարգավորման տրամաբանության, վիճարկվող դրույթի կիրառումը թույլ է տալիս, որ բողոքի թերությունները խոչընդոտեն անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքը: Դիմողի կարծիքով`վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով կայացված որոշում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` իրավական նշանակություն է տրվում բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանի որոշման առկայությանը կամ բացակայությանը: Բողոքում նշված հիմքով նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման առկայության կամ բացակայության փաստը չի փոխվում կախված նրանից, թե արդյո՞ք կրկին ներկայացվող բողոքը բավարարում է բողոքին ներկայացվող պահանջները, թե` ոչ: Նման իրավակիրառ պրակտիկա ձևավորելով` արհեստականորեն առաջանում է իրավական արգելք`անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման գործընթացում:

3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց. դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ`

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 31, 39 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1. «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

3. Առաջարկել` սույն գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում գտնվող` նույն հարցի վերաբերյալ «Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին, որի դատաքննությունը նշանակված է 2017 թվականի ապրիլի 18-ին, ժամը 10.00-ին: Նախագահող

Անդամներ

9 մարտի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 մարտի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել