ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 380.1 — Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը 1.
Ամփոփում
Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը 1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: 1.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայո
Ամբողջ Տեքստ
Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը 1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: 1.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է: 1.2. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:
2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ուղևորափոխադրումների իրականացման գործարքների և 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
3. Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձևաչափով սահմանվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով։
4. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները , էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի հաստատած հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):
5. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։ (380.1-ին հոդվածը լրաց. 01.06.20 ՀՕ-280-Ն, լրաց., խմբ.
08.12.23 ՀՕ-395-Ն, լրաց.
04.03.26 ՀՕ-60-Ն ) (01.06.20 ՀՕ-280-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-309-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ( 03.07.26 ՀՕ-309-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
