ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 360 — Դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումները 1.
Ամփոփում
Հոդված 360. Դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումները 1. Դատական նիստը բացելուց հետո նախագահող դատավորը հայտարարում է, թե որ վարույթի շրջանակներում ինչ բողոք է քննվում: Այնուհետև նախագահողի հանձնարարությամբ դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցների մասին: Վարույթի մասնակիցների չներկայանալը խոչընդոտ չէ դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումներ անցկացնելու համար: 2. Նախագահող դատավորը կամ դա
Ամբողջ Տեքստ
Հոդված 360. Դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումները 1. Դատական նիստը բացելուց հետո նախագահող դատավորը հայտարարում է, թե որ վարույթի շրջանակներում ինչ բողոք է քննվում: Այնուհետև նախագահողի հանձնարարությամբ դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցների մասին: Վարույթի մասնակիցների չներկայանալը խոչընդոտ չէ դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումներ անցկացնելու համար:
2. Նախագահող դատավորը կամ դատավորներից մեկը ներկայացնում է զեկուցում, որում շարադրվում են վարույթի ընթացքը, էական փաստերը, բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, բողոքի պահանջը, ինչպես նաև բողոքի պատշաճ պատասխանը:
3. Դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցներին հարցեր կարող են տալ նախ դատավորները, ապա, դատարանի թույլտվությամբ, վարույթի մյուս մասնակիցները: Մի քանի մասնակցի կողմից հարցեր տալու ցանկություն հայտնելու դեպքում հարցեր տալու հաջորդականությունը որոշում է դատարանը:
4. Հարցեր տալու հնարավորություն ընձեռելուց հետո դատարանը հեռանում է որոշում կայացնելու:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը վերաքննության նկատմամբ չեն կիրառվում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
