ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 32 — Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը 1.
Ամփոփում
Հոդված 32. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը 1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: 2. Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը՝ 1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը. 2) դատավորներին տրամադրում է արձակուրդ. 3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում. 4) դատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 32. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը 1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է:
2. Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը՝ 1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը. 2) դատավորներին տրամադրում է արձակուրդ. 3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում. 4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ. 5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով). 5.1) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով իրականացնում է մշտադիտարկում դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ. 6) իրականացնում է այլ լիազորություններ:
3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:
4. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահը կարող է այլ դատավորի նշանակել իրեն փոխարինող արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
5. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահի կողմից փոխարինող չնշանակվելու, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, որը տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորին: (32-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ.
03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ.
09.06.22 ՀՕ-151-Ն, լրաց.
23.12.22 ՀՕ-575-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
