Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պապոյան — ԵԴ/0083/13/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պապոյան — ԵԴ/0083/13/23

Վճռաբեկ դատարանԵԴ/0083/13/2316 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման՝ պատժի սկիզբը հաշվելով 2015 թվականի մարտի 28-ից: 2. 2023 թվականի մարտի 1ին ՀՀ արդարադատության նախար

Ամբողջ Տեքստ

Տ, ը ԵԴ/0083/13/23

2 Ա Է1

2 ո ՀԻ: էջ

ԿԱՀ Հպ Ն

ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.

ւ / ՋԵՐ ՉԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Գաբրիելյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան

16 սեպտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավազգյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման՝ պատժի սկիզբը հաշվելով 2015 թվականի մարտի 28-ից:

2. 2023 թվականի մարտի 1ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագիր է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան քրեական Օ`դատարան՝ դատապարտյալ 6Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ:

3. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մարտի 7ի որոշմամբ քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը բավարարվել է, ն դատապարտյալ Ռ.Պապոյանը հիվանդության հիմքով ազատվել է Երնանի Կենտրն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով՝ ազատազրկման ձնով նշանակված պատժի չկրած՝ 6 (վեց) տարի 23 (քսաներեք) օրը կրելուց:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023

Յ

թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:

Այսպես, բողոքաբերն ի թիվս այլնի, նշել է, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ առկա չէ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, իսկ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը չի պարունակում որնէ նշում այն մասին, որ դատապարտյաի խնամք՝։ ն բուժոմը՝ Օ»հնարավր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում:

Բողոք բերած անձը գտել է, որ թե Առաջին ատյանի ն թե Վերաքննիչ դատարանում` դատալսումների ժամանակ, միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցի Կ.Առուստամյանը դատարան ն դատախազի հարցերին պատասխանելիս հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ստանում է սիմպտոմատիկ բուժում, ն եթե գտնվեր ազատության մեջ, ապա պետք է ստանար բացառապես նույն բուժումը: Հետնաբար, ըստ բողոքաբերի, անազատության մեջ գտնվելու պայմաններում դատապարտյալը ստանում է պատշաճ բուժօգնություն, ուստի նրա կողմից պատժի հետագա կրումն անհնար չէ հաշվի առնելով ազատազրկման վայրում դատապարտալ Ռ.Պապոյանն տրամադրվող բժշկական օգնության

համարժեքությունը:

6.1. Բողոքաբերը գտել է նան, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ռ.Պապոյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության բազմակողմանի գնահատում չեն կատարել, վեր չեն հանել կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը,

4

կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դրանք չեն գնահատվել համակցության մեջ՝ դատապարտյալի հիվանդության բնույթի, անձի ն այլ հանգամանքների համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ: Բողոքաբերը փաստել է, որ դատարանները հաշվի չեն առել, որ վերջինս դատապարտվել է մեղքի դիտավորյալ ձնով կատարված արարքի համար, կատարել է պետական դավաճանություն, այն է՝ ցուցաբերել է օգնություն ի վնաս ՀՇ ինքնիշխանության ն տարածքային անձեռնմխելիության:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով պատիժը կրելուց ազատելը մերժել:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ «(...)

(ԲՅԱ ԱԱ ԱԱ ԱԱԿ Ո ԱԱԿ Ա ԱԱ ԱԱԿ ԱՑ Ց ԱՈ ԱՈ ԱՑ ԱՈ ԱՐԱՑ ԵԱՑ ՑԱՐ ՑԵՐ ա թր»: ՑԱ Աաաա ԱՆԱԿ Աաաա ԱԱԿ Աաաա ԱԱԿ Աաաա Աաաա Աաաա Աաաա Աաաա թն աթո ոոթթ ը): , )

«Բջջաբանական նկարագրություն-հետազովտված նտմսշներում՝

ՎԵՈԱԹՈԱԹՈԱՈԱԹ ԱԱ Ո ԳՈԹ ԱԱԾ ԱԹՈ Ա ԱԹ ԱՑԱԾ Ո ԱՈ ԱՑԱԾ Ո ԱԹ Ա ԹԱԹ Ո ԱԹՈ Ծ ԱԹՈ ԱՈ ԱԹՈ ԱԹՈ ՁՈ ՑԹոԴ ՈՒԹ ոԵՑ»),

Վերջնական ախտորոշվել է

(ԳԲԿԳԱԹԱԱԹԱՑՈԱՑՈՑՈԱԹՈԱՑՈԱՈԱ ՑՈ ԱՑԱԾ ԱԹՈ Ա ԱԹ ԱՑԱԾ ԱՑ ԱԹ ԱԹՈ ԱՐԱԾ Ո ԱԹՈ ԾՈ ՑՈ Ա ԹԵ ԹՈ ԱԹոնոՒթոԵՑՑ), Եզրակացությու՝ նշված ախտորոշում, համապատասխաում է «Հ

կառավարության 26. 05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման պավժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8 կետին, այն Լ՝ «Սոլիդ չարորակ նորագոյացություններ

5

(րդ Շ Փրդ փուլի անկախ տեղակայումից) րար միջազգային ք դասակարգման (Շ00-Շ97)»:

9. ՇԸ արդարադատության նախարարութան «Դատապարտյալների

հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռ.Խալապյանի կողմից ներկայացված միջնորդագրի համաձայն՝ «/...) Պապոյանը փառապում է հեւրնյալ հիվանդություններով՝

(ԲՅԱ ԱԱ ԱԱ ԱԱԿ Ո ԱԱԿ Ա ԱԱ ԱԱԿ ԱՑ Ց ԱՈ ԱՈ ԱՑ ԱՈ ԱՐԱՑ ԵԱՑ ՑԱՐ ՑԵՐ ա թր»: ՎԵՑԱԹՈԱԹՈԱՈԱԹ Ո ԱՑԱԾ Ո ԱԹՈ ԱՈԵՑ Ո Աթոո Ց ԹՈՐ Ցո ՑոՏՑ),

Վերոնշյալ ախտորոշումը համապատասխանում է ՀՀ Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման պավժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8-րդ կերին, այն է` «Սոլիդ չարորակ նորագոյացություններ 3-րդ Շ Գրդ փուլի անկախ տեղակայումից) ըսվ միջազգային 111 դասակարգման (Շ00-Ը97)»:

Հաշվի առնելով վերը նշվածը ն ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի միջնորդում է քննարկել դատապարվյալ ՌԱՖԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՊԱՊՈՅԱՆԻՆ հիվանդության պատճառով պատժից ազավպտելու հարցը»:

10. Առաջին ատյանի դատարանում ն Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում ՀԸ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկութիան կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության «Բուժօգնութան կազմակերպման, սպասարկման ն հասարակայնության հետ կապերի» բաժնի բժիշկ Կ.Առուստամյանը հայտնել է, որ դատապարտյալը պետք է միայն դեղորայք ստանա, քանի որ հիվանդություններն անբուժելի են: Վերջինիս մոտ առկա "555" մետաստազների միջոցով տարածվել է տարբեր օրգաններում, ուստի, բացի այն, որ Ռ.Պապոյանի հիվանդությունը գտնվում է 4-րդ աստիճանում, մետաստազների տարածման դեպքում չի բացառվում, որ ցավազրկողներից բացի, այլ բուժման անհրաժեշտություն նս առաջանա նրա ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:

7 Տե՛ս նույն տեղում, թերթ 3:

6

կյանքը երկարացնելու համար: Նշել է նան, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Ռ.Պապոյանին անհրաժեշտ բուժումը ն խնամքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ պետպատվերի շրջանակում որոշակի մասնագիտացված բուժում իրականացնելու խնդիրնե կան, իսկ այ մասնագիտացված բժշկական հաստատություններում, միգուցե, հնարավոր լինի իրականացնել Ռ.Պապոյանի բուժումը ն երկարացնել նրա ապրելու ժամանակահատվածը: Բացի այդ, ըստ Կ.Առուստամյանի դատապարտյալի հիվանդության ընթացքն այնպիսին է, որ բուժումից բացի, նրան անհրաժեշտ է հատուկ խնամք նան կենցաղային խնդիրները լուծելու համար, որը հնարավոր չէ կազմակերպել քրեակատարողական հիմնարկում:

1. Առաջին ատյանի դատարանը որոշմամբ արձանագրել է, որ. «/..) (Ներկայումս դատապարվմյալ Ռաֆիկ Պապոյանը տառապում է

հիվանդություններով, որոնք ընդգիկված են ՀՀ Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման ն ՀՀ Կառավարության 15.08.2019թ. թիվ 1092Ն որոշմամբ փոփոխության ենթարկված կողմնորոշիչ ցանկի 1Ւրդ գլխի 6-րդ կնպում (3-րդ կամ4- րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տելակայումից)՝ ըստ միջազգային 1811 դասակարգման (Շ00): Կլինիկական ախտորոշումը պետք է հատրատված լինի հիարոլոգիական հետազոտմամբ) ն դատապարվյալի առողջական վիճակն այն աստիճան ծայրահեղ է, որն անհնարին է դարձնում: պատիժ կրելը: Մասնավորապես՝ միջնորդագիի քննությամի դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի առողջական վիճակն ունրա մոտ առկա հիվանդությունների դինամիկան այնպիսին է, որ պատժի կրումը վերջինիս պատճառում է ֆիզիկական ն հոգեկան տառապաւնքներ:

Հիմք րնդունելով վերոգրյալի, դատապարվյալ Ռաֆիկ Պապոյանի

հիվանդություների բնույթ, դատապարվյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը ն այլ հանգամանքներ, 3Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 19, հատոր 2, թերթ 42:

7

դատարանը փաստում է, ոլ, դատապարմյալ Ռ.Պապոյանի առողջական վիճակի տեսանկյունից նպատակահարմար չէ նրա կողմից պավժի կրումը:

Այսպիսով դատարանն արձանագրւմ է որ դավտարժշվկական

փորձաքննության հիման վրա հատրատվել է, որ դատավճիո կայացնելուց հետո դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանի մոր ի հայր են եկել այնպիսի

հիվանդություններ, որոնք անհնարին են դարձնում պատիժ կրելը, հերնաբար՝ հիմք ընդունելով Ռ.Պապոյանի հիվանդությունների բնույթը ն մյուս հանգամանքները, դրանք գնահատման ենթարկելով պատիժը կրելուն զուգընթաց դատապարվյալի առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն փրաւմադրելու հնարավորության համատեքարում, ինչպես նան ելնելով մարդասիրության սկզրուքի դրանորումներից, դատարանը հանգում է հետնության, որ դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանին պերք է ազատել պատիժը կրելուց, քանի որ որնէ դեպքում դարապարվյալը չպետք է ենթարկվի այնպիսի ծանրության տառապաւնքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատությաւն մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը: (...)»":

12. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) ՀՀ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 27.02.2023թ. եզրակացության համաձայն՝ դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանի մոտ վերջնական ախտորոշվել է

ԱԳԱ ԱԱ ԱԳԱ Աաաա ԱԳՈ Աաաա ո րա աաաթթթու` իի ի ն դությունը: Վերոնշյալ ախտորոշումը համապատասխանում է ՀՀ Կառավարության 26.05.2006թ. թիվ 825- Ն որոշման պավժի կրմանը խոչընդուրող հիվանդությունների ցանկի 8-րդ կետին, այն է` «Սոլիդ չարորակ նորագոյացություններ (5-րդ Շ 4»րդ փուլի անկախ տեղակայումից) րար միջազգային 18/11 դասակարգման (Շ00 - Շ97):

Վերոշարադրյալի համատեքատում անդրադառնալով հավզտուկ վերանայմեւն բողոքի փաարարկներին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 27.02.2023 թվականին կազմված միջգերատեսչական րժշկական հանձնաժողովի

եզրակացությունը իրավասու մարմնի կողմից կազմված պատշաճ փաստաթուղթ է, «Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 19-21:

8

որով փարվել է դատապարտյալի առողջական վիճակի վերջնական

ախտորոշումը:

Հաջորդիվ Վերաքննիչ դատարանը փապրում է, որ 27.02.2023 թվականին կազմված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ բացակայում են նշումներն առ այն, որ դատապարտյալի բուժումը կամ խնամքը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, որպիսի պահանջն ամրագրված է վկայակոչված ենթաօրենսդրական ակտում: Այս առումով Վերաքննիչ դատարաւնը, հիմք ընդունելով դատական նիարի ժամանակ բժիշկ Կ.Առուսվաւմյանի բացատրությունները, գտնում է, որ դրանք բավարար են լրացնելու եզրակացության մեջ առկա «բացը»՝ ընդգծելով, որ եզրակացության մեջ առկա թերությունը, որը պայմանավորված չէ դատապարտյալի վարքագծով, չի կարող մեկնարաւնվել ի վնաս նրա:

Վերոշարադրյալի համազտեքատում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն գործի փասվական վփվյալները բավարար են արձանագրելու, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված ինարիտուտի կիրառման պայմանները:

Վերաքննիչ դատարանը համակարծիք է Առաջին ատյանի դափարանի՝ վիճարկվող որոշմամբ արձանագրված հետնություններին՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր չկան, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի որոշում, պետք է թողնել անփոփոխ, իսկ ՀՀ գլխավոր դավփախազության պատիժների ն հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Հարությունյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը` մերժել (...)»»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

3. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյո՞ք միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանին 5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 40-44:

9

հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն այն պարագայում, երբ եզրակացությունը չի պարունակում նշում քրեակատարողական հիմնարկի պայմաններում անհրաժեշտ բուժումը կամ խնամքը կազմակերպելու անհնարինության վերաբերյալ:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոր ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքու որբ, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պավժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամի (...)»:

ՃՇ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «(...) Քրեակատարողական հիմնարկներում հիվանդության հետնանքով պատժից ազապելու (...) հել, կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամի հաստատվում են

միջգերատեսչական բժշկաւկան հանձնաժողովներ արտեղծելու կարգը ն կազմի»:

ՃՇՇ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Հիվանդության հետնանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դավփարան է ներկայացնում պրորասւցիալյի ծառայողը կամ քինակատարողական հիմնարկի պետը, դարապարվյալի կամ նրա փատրաբանը` ոժշկական կամ հոգերուժական հանձնաժողովի եզրակացությունն արանալուց հետո անհապաղ, բայց ու ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Միջնորդության հեր միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը ն դատապարտյալի անձնական գործը (...)»:

ՃՇՇ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» Վ 1636-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` «Հայատրանի Հանրապետության քրեական

10

օրենսգրքի ն Հայատրանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապեվության արդարադատության նախարարության քրեակավտաւրողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետնանքով, բացի հոգեկան առողջական վիճակին վերաբերող խնդիրներից, պատժից ազատելու նպատակով բժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայասրանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից րացի, որպես անդամ ընդգրկվում են նան մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ն Հայասրանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում

ներկայացուցիչներն րնդգրկվւմ եե Հայաարանին Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ն Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի ներկայացմամբ»:

ՃՇՇ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ Վ:825-Ն (հիվանդությունների կողմնորոշիչ ցանկը փոփոխության է ենթարկվել ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի Վ 1092-Ն որոշմամբ) որոշման 90-րդ կետի համաձայն՝ «Բժշկական հանձնաժողովի գործառույթներն են՝

(-.)

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ն Հայաարանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության

քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ժանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետնանքով պատժից ազավելու վերաբերյալ եզրակացություն վալը: (...)»:

5. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, Մերգեյ Գրիգորյանի գործով որոշման շրջանակում, քրեական ն քրեակատարողական օրենսդրության կարգավորման առարկայի վերլուծության հիման վրա անդրադառնալով ծանը

1

հիվանդութան հետնանքով դատապարտյալի պատժից ազատելու հիմքի առկայությունը որոշելու հարցին, արձանագրել է, որ հիվանդության հետնանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված` միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ կարգավորումները: Այսինքն, պատժից ազատելու հիմք ծառայող՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված հիվանդության առկայության մասին եզրակացությունը կարող է տրամադրել ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4ի

«Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին, ԿԽ 1636Ն որոշմամբ սահմանված կազմը՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստել է նան, որ դատական ակտի կատարման փուլում ծագած՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը դուրս է քրեական վարույթի, ուստի ն քրեական դատավարության կարգավորման առարկայի շրջանակից, ն դրա նկատմամբ կիրառելի չեն փորձաքննություն նշանակելու վերաբերյալ քրեադատավարական

կարգավորումները::

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման՛,

- ՀՀ արդարադատության նախարարութան «Դատապարտյալների

հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի մարտի Լին միջնորդագիր է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր « Տես Վճռաբեկ դատարանի` Սերգեյ Գրիգորյանի գործով 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ ԵԴԼ/0288/13/23 որոշումը:

7 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

12

իրավասութան քրեական Օ`դատարան՝ դատապարտյալ Ռ.Պապոյանին

հիվանդության հետնանքով պատժից ազատելու հարցը քննարկելու մասին, նշելով, որ ըստ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նզրակացության՝ դատապարտյալ Ռ.Պապոյանի մոտ ախտորոշվել է

ԵՅԵԾՈԱԹՈԱԹԱՈՑ ԱԿԱ Թ ԱԹՈ Ա ՑԱ ԹՈ ԱԹՈ Ծ ՈԱ ՈԱ ՑԱՑՐ ԱՈ ԿԱՑԱ ԹՈ ԱԱ ԾՈ ԱԹՈ ԱԹՈ Ծ ՈԱ ՈՈ ԱՈ ՑՈ ԱԹՈ ՄԹ ՈԱ ՈՑ ԱՈ Ց ԹոռՑՅՁ: Ցոաաաա Աաաա աաաոաաաոթաաոթաու), որը համապատասխանում է ՀՀ Կառավարության 26.05.2006թ.-ի Կ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 8 կետին, այն է՝ «Սոլիդ չարորակ նորագոյացություններ 0-րդ Շ, 4-րդ փուլի անկախ տեղակայումից) ըստ միջազգային ԼԻՍ դասակարգման (Շ00-Շ97),

- Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 155-րդ, 161-րդ ն 156-րդ հոդվածներով, 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ միջնորդագիրը բավարարել է ն դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով ազատել Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով` ազատազրկման ձնով նշանակված պատժի չկրած՝ 6 (վեց) տարի 23 (քսաներեք) օրը կրելուց: Դատարանը, հիմք ընդունելով դատապարտյալ՝։ Ռ.Պապոյանի հիվանդությունների բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը ն այլ հանգամանքներ, գտել է, որ դատապարյալ Ռ.Պապոյանի առողջական վիճակի տեսանկյունից նպատակահարմար չէ նրա կողմից պատժի կրումը",

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն Սերգեյ Գրիգորյանի Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ ն 11-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 4-րդ ն 12-րդ կետերը:

Թ

գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ռ.Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդություն քննարկելիս, իրավաչափորեն հիմք են ընդունել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը: Այս առումով Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ դատապարտյալ Ռ.Պապոյանի մոտ հայտնաբերված հիվանդության վերաբերյալ պետք է առկա լիներ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն":

18. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ առկա չէ նշում քրեակատարողական հիմնարկում Ռ.Պապոյանի բուժումը կամ խնամքը կազմակերպելու անհնարինության մասին, ապա այս առնչությամբ հարկ է փաստել, որ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26ի 825-Ն (հիվանդություննեի կողմնորոշիչ ցանկը փոփոխության է ենթարկվել ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի 1092-Ն որոշմամբ) որոշման համաճայն՝ «94. Բժշկական հանձնաժողովի կողմից տրվող բժշկական եզրակացությունը տրամադրվում է՝ հիմք ընդունելով սույն կարգով նախատեսված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ժանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկը:

95. Որպես խափաւնման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) (կազմված՝ րատ Հայատրանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19Ջի ԽՄ 87-ԼՆ հրամանով հատարատված հիվանդությունների ն առողջության հեր կապված խեադիրենրի վիճակագրական դասակարգչի) կողմնորոշիչ ցանկը սահմանվում է սույն կարգով: (...)

98. Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ են համարվում միայն այն հիվանդությունները, ճ Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

14

որոնց անհրաժեշտ խնամքը կամ բուժում, հնարավոր :է իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, ինչի մասին պետք է նշվի րժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ: (...)»:

20. ՀՀ Կառավարության վկայակոչված որոշման 98-րդ կետի վերլուծությունից բխում է, որ կոնկրետ հիվանդության առկայության մասին հետնության հետ մեկտեղ բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պետք է նշվի քրեակատարողական հիմնարկի պայմաններում տվյալ հիվանդութան համար խնամքի ն բուժման կազմակերպման հնարավորության կամ անհնարինության մասին: Տվյալ դեպքում, թեն Առաջին ատյանի դատարանում ն Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում ՀԸ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկութիան կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության «Բուժօգնութան կազմակերպման, սպասարկման, ն հասարակայնության հետ կապերի» բաժնի բժիշկ Կ.Առուստամյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում Ռ.Պապոյանին անհրաժեշտ բուժումը ն խնամքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ բուժումից բացի, նրան անհրաժեշտ է հատուկ խնամք՝ կենցաղային խնդիրները լուծելու համար, որը հնարավոր չէ կազմակերպել քրեակատարողական հիմնարկում": Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության եզրափակիչ մասը չի պարունակում նշում վերոնշյալի վերաբերյալ, ինչը հիմք է տալիս փաստելու, որ համապատասխան բժշկական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ Կառավարության 825-Ն (փոփոխություններով ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի 1092-Ն) որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջին:

21. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարութան «Քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առնտրային կազմակերպության «Բուժօգնության կազմակերպման, սպասարկման ն հասարակայնության հետ կապերի» բաժնի բժիշկ Կ.Առուստամյանիի կողմից դատական նիստի ընթացքում ներկայացված ռ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5

բացատրությունները բավարար են լրացնելու եզրակացության մեջ առկա բացը, քանի որ առկա թերությունը պայմանավորված չէ դատապարտյալի վարքագծով ն չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավասու բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը չի կարող դատական նիստի ընթացքում լրացվել այդ հանձնաժողովի անդամի կողմից ն վերջինիս կողմից տրված բացատրությունը չի կարող փոխարինել համապատասխան

մասնագիտական գիտելիքներ ն փորձ ունեցող հինգ անդամից բաղկացած հաձնաժողովի կողմից տրված բժշկական եզրակացությանը, ն որ տվյալ հարցը ենթակա է լուծման բացառապես համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները զրկված չէին Ռ.Պապոյանի խնամքն ու բուժումը կազմակերպելու հնարավորության կամ անհնարինության հարցը պարզելու նպատակով միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին դիմելու հնարավորությունից։ Ստորադաս դատարանների` կողմից այդ նպատակով համապատասխան որոշում կայացնեու դեպքում միջգերատեսչական

հանձնաժողովը պետք է տրամադրի իր իրավասության շրջանակներում քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված եզրակացություն, որը կհամապատասխանի ՀՀ Կառավարության Վ 825Ն (փոփոխություններով ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի Վ 1092-Ն) որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջներին: 6Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման որոշում կայացնելը բխում է «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Կոնվենցիա) 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների կամ անմարդկային կամ մարդկային 66արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի շրջանակում պետության պոզիտիվ

պարտականությունների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) ձնավորած դիրքորոշումներից: Այսպես, Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հիվանդ անձի կալանավորումը կարող է խնդիրներ 5 Տե՛ս, ուաքուտ ոամռոմ, Սերգեյ Գրիգորյանի գործով վերը հիշատայված որոշումը:

16

առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում, ու թեն այս հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն առաջացնող դրույթ, այնուամենայնիվ այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ այդ թվում անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն: Նույն վճռի համաձայն՝ ազատությունից զրկված բոլոր անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի են նրանց արժանապատվությունը հարգելու հետ, նրանք չպետք է ենթարկվեն այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, նրանց առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճորեն պահպանվի, ի թիվս այլ միջոցների անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով՝ հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները: Ընդ որում, անդրադառնալով անհրաժեշտ բժշկական օգնության տարրին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ ննրպետական իշխանությունները պետք է երաշխավորեն արագ ու պատշաճ ախտորոշում ու խնամք», իսկ երբ դա անհրաժեշտ է առողջական վիճակով պայմանավորված՝ պարբերաբար ն համակարգային հսկողություն, որը ներառում է համապարփակ թերապնտիկ օգնություն, որն ուղղված է կալանավորի առողջական խնդիրների համարժեք բուժմանը կամ դրանց սրման կանխարգելմանը":

22. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ դատարանները դատապարտյալ Ռ.Պապոյանի կողմից կատարված հանցանքի բազմակողմանի գնահատում չեն կատարել, վեր չեն հանել դրա բնույթն ու վտանգավորության Ք Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դավթյանն ընդդեմ Հայաարանի գործով 2015 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29736/06, կետեր 80-81:

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` քառսոճւօն չ. 426ճյճո գործով 2007 թվականի նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 9852/03 ն 13413/04, կետ 115, 76ջշճույ 41685660 Ֆ. Ջատտա գործով 2011 թվականի հունվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 41833/04, կետ 100, Շամի) 2. Քատտն գործով 2010 թվականի դեկտեմբերի 21ի վճիոր, գանգատ թիվ 3242/03, կետ 84, Խիճմոյ65 չ. Թատջն գործով 201Լ թվականի հոկտեմբերի 11ի վճիռը, գանգատ թիվ 56994/09, կետ 85:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ քառուճեն 5. 4267Ֆճյոռ վերը հիշատակված վճիռը, կետեր 109 ն 114, 5.եճո ս. 101465. գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 3456/05, կետ 79, Քօքօ» 7. Թաջջլագործով 2006 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 21:

17

աստիճանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի կողմից կատարված հանցագործության ծանրությունը թեն ունի նշանակություն ծանը հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը լուծելիս, սակայն չի կարող այդպիսի միջնորդությունը, մերժելու կամ բավարարելու ինքնուրույն հիմք դիտարկվել: Այլ կերպ՝ դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցի լուծումը չի կարող բացառապես պայմանավորված լինել անձին մեղսագրվող արարքի բնույթով ու ծանրությամբ:

23. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատապարտյալ Ռաֆիկ Պապոյանին հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն այն պարագայում, երբ եզրակացություն, Օ:չի պարունակում նշում քրեակատարողական հիմնարկի պայմաններում դատապարտյալի անհրաժեշտ բուժումը կամ (խնամքը կազմակերպելու անհնարինության վերաբերյալ, հիմնավորված չեն:

24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ ՌՈ.Խալապյանի միջնորդությունը բավարարելու ն դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանին՝ Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի օգոստռի 10-ի թիվ ԵԿԴ/0317/01/15 դատավճռով նշանակված 14 տարի ժամկետով ազատազրկում պատիժը կրելոց հիվանդության հիմքով

ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այն անփոփոխ թողնելիս, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթն Առաջին ատյանի դատարան նոր քննության փոխանցելու համար: Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է դիմի իրավասու միջգերատեսչական հանձնաժողովին՝ ՀՀ Կառավարության Վ 825-Ն (փոփոխություններով ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15ի Վ 1092-Ն) որոշմամբ բժշկական եզրակացությանը ներկայացվող պահանջներին համապատասխանող եզրակացություն ստանալու

18

նպատակով, որի արդյունքում պետք է վերջնական հետնության հանգի ծանը հիվանդության հիմքով Ռաֆիկ Պապոյանի պատժից ազատելու հարցի վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Դատապարտյալ Ռաֆիկ Սերյոժայի Պապոյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10ի որոշումները բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/0083/13/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել