Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան23 սեպտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 23 սեպտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

23 սեպտեմբերի 2008 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի

Վ.Պողոսյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 08.09.2008թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված դրույթների սահմանադրականությունը։

Ռ. Թորոսյան Թորոսյանը 2008թ. մարտի 3-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Ընտրական իրավունքի պաշտպանության դիմում-բողոքների քննարկման կարգի խախտման ԿԸՀ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և վերջինիս կողմից համապատասխան բարենպաստ վարչական ակտ ընդունման պարտավորեցնելու մասին»: 2008թ. մարտի 4-ին նա երկրորդ հայցադիմումն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «ՀՀ Նախագահի 2008թ. ընտրությունների արդյունքների ամփոփման սահմանված կարգի խախտման ԿԸՀ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին»: ՀՀ վարչական դատարանը` 2008թ. մարտի 13-ին երկու հայցադիմումներն էլ ընդունել է վարույթ:

ՀՀ վարչական դատարանը` գտնելով, որ վեճի առարկան չի հանդիսանում ընտրական գործընթացի բաղադրատարր, հայցադիմումները քննել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան, և իր՝ 2008թ. օգոստոսի 1-ին կայացրած վճիռներով երկուսն էլ մերժել է: ՀՀ վարչական դատարանը վճիռներում նշել է, որ դրանք կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ ՀՀ վճռաբեկ դատարան: Ռ. Թորոսյանը 04.08.2008թ. դիմել է ՀՀ վարչական դատարան` վերոնշյալ վճիռների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ ՀՀ վարչական դատարանը, 06.08.2008թ. քննության առնելով թիվ ՎԴ/1614/05/08 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.08.08թ. կայացրած վճռի պարզաբանման մասին հարցը, գտել է, որ տվյալ գործով վիճարկվում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները և տվյալ վեճով գործի վարույթը չի հանդիսանում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործի վարույթ, հետևաբար, այդ գործը ենթակա չէ քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոնակարգումներին համապատասխան։

14.08.2008թ. դիմումատուն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ «Վարչական գործերով 01.08.2008թ. կայացված վճիռներում թույլ տրված վրիպակներն ուղղելու և վճիռների պարզաբանումը մերժելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.08.2008թ. որոշումների դեմ: 19.08.2008թ. ՀՀ վարչական դատարանը կոլեգիալ կազմով վերոնշյալ գործերով կայացված վճիռների դեմ բերված բողոքները մերժելու մասին որոշումներ է ընդունել, գտնելով, որ ՀՀ վարչական դատարանի 06.08.2008թ. կայացված որոշումները վերացնելու հիմքեր չկան։ Դիմումատուն 04.08.2008թ. վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` ՀՀ [անընթեռնելի]

վարչական դատարանի 01.08.2008թ. վարչական գործերով վճիռների դեմ։ Չսպասելով վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելուն, դիմումատուն դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ չսպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` անձը համապատասխան պահանջով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել միայն այն դեպքում, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի`անհատական դիմումների քննությունը մերժվել, երբ ... դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: կարող է

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Վարչական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով»: Տվյալ դեպքում դիմումին կից փաստաթղթերում առկա չէ ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան ակտը, որը կվկայեր այն մասին, որ դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Ռ. Թորոսանի դիմումի քննության ընդունումը մերժել:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի համաձայն դատական կազմի որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։

Նախագահող՝

Անդամներ՝

S/ ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

+

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 սեպտեմբերի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել