Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 452 — Օրենսգրքի 8-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 452AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 452 — Օրենսգրքի 8-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 452. Օրենսգրքի 8-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1. Օրենսգրքի 8-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնապահպանական հարկի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը: 2. Օր

Ամբողջ Տեքստ

Հոդված 452. Օրենսգրքի 8-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1. Օրենսգրքի 8-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնապահպանական հարկի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

2. Օրենսգրքով բնապահպանական հարկի մասով սահմանված հարկման բազայի այն չափաքանակները, որոնք բնապահպանական վճարների մասով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված չեն եղել, կիրառվում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվող հարկման բազայի նկատմամբ:

3. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված բնապահպանական վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում:

4. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտը:

5. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման համար սահմանված կարգով և դրույքաչափերով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել