Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136 — Պատժի կատարումը հետաձգելու կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136 — Պատժի կատարումը հետաձգելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 136. Պատժի կատարումը հետաձգելու կարգը 1. Մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված հղի կնոջ կամ խնամքին մինչև վեց տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, անձնական գործը, հղիության մասին բժշկական եզրակացութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 136. Պատժի կատարումը հետաձգելու կարգը 1. Մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված հղի կնոջ կամ խնամքին մինչև վեց տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, անձնական գործը, հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, առկայության դեպքում՝ դատապարտյալին և երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին ազգականների համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով և երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը:

2. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին ազատելու օրը Պրոբացիայի ծառայություն է ուղարկում պատժի կատարումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատելու օրը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունում հաշվառվելու պարտավորության մասին:

3. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

4. Պատժի կատարումը հետաձգելու դեպքում անձը դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափող է համարվում, եթե Պրոբացիայի ծառայության կողմից երկու անգամ արգելված վարքագծի մասին նախազգուշացվելուց հետո դարձյալ չի կատարում սահմանված պարտականությունները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել