ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 47 — Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը 1.
Ամփոփում
Հոդված 47. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը 1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է անձի հետախուզում այդ անձի ներկայությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում նրան ուղղված փաստաթղթեր հանձնելու նպատակով, եթե՝ 1) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով. 2) պարտապանը փաստացի չի ստացել սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 47. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը 1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է անձի հետախուզում այդ անձի ներկայությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում նրան ուղղված փաստաթղթեր հանձնելու նպատակով, եթե՝ 1) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով. 2) պարտապանը փաստացի չի ստացել սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքի հասանելիությունն ապահովելու մասին գրավոր պահանջը. 3) ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց պարտապանի կամ իրավասու անձի անձնական մասնակցության, և անհայտ է նրանց գտնվելու վայրը։
2. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է պարտապանի գույքի և փաստաթղթերի հետախուզում դրանց գտնվելու վայրը պարզելու նպատակով, եթե դա նախատեսված է կատարման ենթակա ակտով, կամ անհայտ է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ գույքի գտնվելու վայրը։
3. Անձի և տրանսպորտային միջոցների հետախուզումը հարկադիր կատարողի որոշման հիման վրա իրականացնում է Ծառայությունը։ Իր լիազորություններն իրականացնելիս սույն օրենքի իմաստով հետախուզվող տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնելու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված գործողությունները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Ծառայությանը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշման կայացմանը զուգահեռ՝ հարկադիր կատարողը կարող է անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումն իրականացնելու համար ներգրավել անձանց, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա)։
5. Հարկադիր կատարողը կարող է գույքի և փաստաթղթերի հետախուզման մասին որոշումը հանձնել այն անձանց, որոնց տիրապետության տակ կարող են գտնվել հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը։ Հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը տիրապետող անձինք պարտավոր են դրանց առկայության և կազմի վերաբերյալ տեղեկություններ հայտնել հարկադիր կատարողին։
6. Անձի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է, եթե հետախուզվող անձը ներկայանում է հարկադիր կատարողին և ստանում իրեն հանձնման ենթակա փաստաթղթերը։
7. Գույքի և փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է դրանց գտնվելու վայրը պարզելու դեպքում։
8. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է նաև այն դեպքերում, երբ վերացել են հետախուզման հիմքերը։ (47-րդ հոդվածը փոփ., լրաց.
16.04.26 ՀՕ-169-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
