Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 23.6 — Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 23.6AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 23.6 — Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 23.6. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը 1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող թողարկողը` ի դեմս հիփոթեքային կառավարչի, և ստանձնող թողարկողը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են՝

Ամբողջ Տեքստ

Հոդված 23.6. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը 1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող թողարկողը` ի դեմս հիփոթեքային կառավարչի, և ստանձնող թողարկողը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են՝ ա) փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը. բ) փոխանցման պայմանագիրը. գ) ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների ցանկը. դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ: Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու վերաբերյալ որոշում է կայացնում՝ դիմումը ներկայացնելու պահից 45 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Կենտրոնական բանկն առարկում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը, եթե՝ ա) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանցում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի իրավունքները կամ օրինական շահերը. գ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել ստանձնող թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին ծանուցել դիմումը ներկայացրած թողարկողներին, ինչպես նաև իր որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում: (23.6-րդ հոդվածը լրաց.

26.05.08 ՀՕ-102-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել