ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 46 | ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 5 սեպտեմբերի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Նարեգ և Սարո Հարթունյանների անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումը (ներկայացուցիչ` Վ. Հակոբյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 3-ին, որով դիմողները խնդրել են. «(...)
01.01.1999թ. ուժի մեջ մտած և 07.05.2015թ. խմբագրությամբ գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության, 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթները ԵԿԴ/2711/02/10 գործով Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր»:
2. Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն իրենց նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում դատարանի պարտականությունն է ծանուցել ոչ միայն այդ հատուկ վարույթով գործի շրջանակներում գործին մասնակցող անձի կարգավիճակ ունեցող անձանց, այլև այն անձանց, որոնք գործին մասնակցող անձի կարգավիճակ են ունեցել այն գործով, որով կայացվել է վերանայման ենթակա դատական ակտը, իսկ տվյալ պարտականությունը չկատարելը դատավարական իրավունքի էական խախտում է և բոլոր դեպքերում վճռի բեկանման հիմք: Դիմողները նշում են. «(…) դիտարկելով վիճարկվող դրույթները Որոշմամբ դրանց տրված մեկնաբանությամբ, հանգում ենք հիմնավորումից ու բացատրությունից զուրկ մի եզրակացության, որ դատարանի պարտականությունն է ծանուցել ոչ միայն տվյալ (ընթացիկ) գործի շրջանակներում գործին մասնակցող անձի կարգավիճակ ունեցող անձանց, այլև մեկ ուրիշ գործի: Այդպիսի պարտականությունը և, որ կարևոր է, այդ պարտականությունը չկատարված լինելու հիմքով գործը նոր քննության ուղարկելը չունի որևէ նպատակ կամ իմաստ, չի բխում որևէ բանական նկատառումից: Ողջամիտ հարց է առաջանում. եթե որևէ անձ տվյալ գործին մասնակցող անձի կարգավիճակ չունի, ինչու՞ պետք է նա ծանուցվի դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նման ծանուցման պարտականությունը կարելի է բնորոշել հենց վերը բերված ածականներով անհարկի», ավելորդ», անտեղի», անօգուտ», զուր»»: Դիմողների պնդմամբ խախտվել է իրենց գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, քանի որ դատարանի տվյալ գործով գործին մասնակցող անձի կարգավիճակ չունեցող և միաժամանակ դիմողների հետ անմիջական պարտավորական հարաբերություններ չունեցող անձին ծանուցելու պարտականությունը և այդ պարտականությունը չկատարելու հետևանքները բացասաբար են ազդում դիմողների գործի քննության տևողության վրա: Դիմողների գնահատմամբ եթե վիճարկվող դրույթները չկիրառվեին վերը ներկայացված մեկնաբանությամբ, Վճռաբեկ դատարանը կմերժեր վճռաբեկ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016թ. վճիռը թողնելով անփոփոխ. դրանով դիմողների մասնակցությամբ հաշտության համաձայնությունը վերջնականապես կհաստատվեր: Մինչդեռ գործի քննությունն անհարկի ձգձգվել է, ինչը, դիմողների եզրահանգմամբ, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին: Ըստ դիմողների դատական գործի անհարկի ձգձգումը բացասաբար է ազդում նաև անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության վրա, այսինքն հակասում է նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և խախտում է դիմողների դատական պաշտպանության իրավունքը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։ Վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում Օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Նշված աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել (…) է (…) սահմանադրական դատարանի կողմից»։ Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում` Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն, երբ դրա վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։ Դիմողների կողմից թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան նաև 2022 թվականի հունիսի 15-ին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ին կայացրել է «Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության, 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին ՍԴԱՈ-119 աշխատակարգային որոշումը մերժելով Նարեգ և Սարո Հարթունյանների կողմից ներկայացված անհատական դիմումի ընդունումը դիմումում առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու և անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքերով։ 2022 թվականի օգոստոսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նարեգ և Սարո Հարթունյանների սույն անհատական դիմումը, որով կրկին վիճարկվում է թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում իրենց նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրությանը: Ընդ որում օգոստոսի 3-ին մուտքագրված դիմումում կրկնվում են ՍԴԱՈ-119 աշխատակարգային որոշմամբ մերժված նույնաբովանդակ անհատական դիմումի հիմնավորումները: Այսպիսով, 2022 թվականի օգոստոսի 3-ին Նարեգ և Սարո Հարթունյանների կողմից Սահմանադրական դատարան մուտքագրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության և 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ նույնաբովանդակ անհատական դիմում, որի ընդունումը ենթակա է մերժման անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Նարեգ և Սարո Հարթունյանների անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
5 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ- 46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
