Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քալամդարյան — ԵԴ/25922/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քալամդարյան — ԵԴ/25922/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/25922/02/1916 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վարսենիկ -Քալամդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.112021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսենիկ Քալամդարյանի ընդդեմ Արմեն Գալստյանի, երրորդ անձ Երեան նոտարական տարածքի նոտար Էլմիրա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի հետնանքների կիրառման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Վարսենիկ Քալամդարյանը պահանջել է իր ն Արմեն Գալստյանի միջն 18.02.2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել 2 առոչինչ գործարքի հետնանքներ՝ վերացնել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը

Ամբողջ Տեքստ

(շ որ ել

ԱԱ 2 ԱՏԱՆԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիւ ԵԴ/25922/02/19 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25922/02/19

Նախագահող դատավոր` Ա Կուրեխյան

Դատավորներ` Ս. Գրիգորյան

Գ. Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2022 թվականի հունիսի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարսենիկ -Քալամդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.112021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսենիկ Քալամդարյանի ընդդեմ Արմեն Գալստյանի, երրորդ անձ Երեան նոտարական տարածքի նոտար Էլմիրա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի հետնանքների կիրառման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարսենիկ Քալամդարյանը պահանջել է իր ն Արմեն Գալստյանի միջն 18.02.2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել

2

առոչինչ գործարքի հետնանքներ՝ վերացնել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը (վավերացված նոտար Էլինա Դանիելյանի կողմից), վերացնել ՀՀ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված պետական գրանցումը ն ք. Երնան, Մալաթիա-Սեբաստիա թիվ 31հասցեի անշարժ գույքի նկատմամբ ճանաձել իր սեփականության իրավունքը:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ. Մխեյան) 02.07.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.112021 թվականի որոշմամբ Վարսենիկ -Քալամդարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 02.07.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարսենիկ -Քալամդարյանը (ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6էրդ, 65-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասինե» ՀՀ օրենքի 41րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ, 180-րդ, 574-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով երկու հաջորդական դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը չեն բովանդակել 6ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 7-րդ կետերով ամրագրված տեղեկությունները, մասնավորապես` դատական նիստին չներկայանալու հետնանքների, այդ թվում` հայցն առանց քննության թողնելու հնարավորության մասին: Մինչդեռ, դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների, մասնավորապես հայցն առանց քննության թողնելու հետնանքի մասին նշում չպարունակելը խախտել է կողմի արդար դատաքննության սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը գրեթե բոլոր դատական նիստերին ներկայանալով՝ ակնհայտերոն ցուցաբերել է բավարար հետնողականություն ն շահագրգռվածություն իր իրավունքի պաշտպանության նկատմամբ, իսկ դատական նիստերին չներկայանալու պատճառի, այն է ` հաշտության բանակցություններ ընթանալու մասին հայտնել է ներկայացված միջնորդություններով, որպիսի փաստն ընդունել է նան պատասխանողը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.112021 թվականի որոշումը:

3. Վճոաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը`

Ս Վարսենիկ -Քալամդարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` առոչինչ գործարքի նկատմամբ կիրառվող հետնանքների կիրառման պահանջի մասին, նան միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց (հատոր 1-ին, գ.թ. 7-12):

Յ

2) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Տ. Գրիգորյան) 23.08.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջնորդությունը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ.3-5):

3) 22012021 թվականին դատավոր Տ. Գրիգորյանի այլ դատարան գործուղվելու կապակցությամբ գործը վերամակարգրվել է դատավոր Դ. Մխեյանին (հատոր 3-րդ, գ.թ. 12):

4) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ. Մխեյան) 0102.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը (հատոր 2-րդ, գ.թ. 93-94) քննության առնելու նպատակով 16.02.2021 թվականին նշանակվել է դատական նիստ (հատոր 3-րդ, գ.թ. 22-23):

5) 16.02.2021 թվականին նշանակված դատական նիստում քննելով հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ այն մերժվել է (հատոր 3-րդ, գ-թ. 29-31 33-35):

6) Պատասխանող Արմեն Գալստյանը 22.03.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձնափոխելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 52-54):

7) Դատարանը 20.04.2021 թվականին ժամը 17.00-ին դատական նիստ է նշանակել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձնափոխելու մասին միջնորդությունը քննելու համար, որը կողմերի միջնորդությունների հիման վրա հետաձգվել է ն նշանակվել 25.05.2021 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 66-67):

8) Դատարանի 28.04.2021 թվականին կողմերին ուղարկված ն 03.05.2021 թվականին հայցվոր Վարսենիկ -Քալամդարյանի կողմից ստացված դատական ծանուցագրով վերջինս տեղեկացվել է. «Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/25922/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 14.00- ին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե

ք. Երնան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 7 դահլիճ):

Միաժամանակ տեղեկացվում է, որ 22.03.2021 թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված` հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձնափոխելու միջնորդությունը կքննարկվի նույն օրը նույն ժամին» (հատոր 3-րդ, գ.թ.69):

9) 25.05.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել, Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը հետաձգվել է 02.07.2021 թվականին ժամը 16.00-ին (հատոր 3-րդ, գ.թ.76-77): Նույն օրվա որոշմամբ Դատարանը պատասխանողի միջնորդությունը հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին բավարարել է, իսկ ձեափոխելու մասով՝ մերժել (հատոր 3-րդ, գ.թ.79-81):

10) 02.07.2021 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորը 25.05.2021 թվականի ծանուցագրով ծանուցվել է 04.06.2020 թվականին, նշված ծանուցագրով հայցվորին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 3-րդ, գ.թ. 82, 85):

Ա) 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել (հատոր 3-րդ, գ.թ.86-88): Դատարանի 02.07.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության (հատոր 3-րդ, գ.թ. 89-90):

4

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ն 180-րդ հոդվածի Էին մասի 1-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ հարցադրմանը. արդյոք դատարաեն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի քին մասի 1-րդ կետով սահմանված հիմքով եթե դատավարության մասեակիցներին չի իրազեկել դատարան չներկայանալու կամ չեերկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների վերաբերյալ ն որը հաստատվում է ստորն եերկայացված պատճառաբանություեներով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են երա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 93-րդ հոդվածի Լին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի ն վայրի, ինչպես նան նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի ն վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի Էին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրը պետք է բովանդակի` 1) դատարանի անվանումը. 2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը). 3) նշում այն գործի ն դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. 4) նշում` ներկայանալու ժամանակի ն վայրի մասին. 5) նշում՝ հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. 6) նշու դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների մասին. 7) գործը քննող դատարանի հասցեն ն էլեկտրոնային փոստի

5

հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ ն ուղարկել դատավարական փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները ն դրանց իրացման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1ին մասի 1-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ ներա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին ն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, ն պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի Լին մասի 1էրդ կետի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝

- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,

- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,

-` ինչպես նան պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում:

- ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ ։պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության: Այսինքն` պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու ն գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նան պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար: Հետնաբար նշված պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1Էին մասի 1էրդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության (տե՛ս, Ալվարդ Սահակյանն ըեդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ./0452/0249 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի Էին մասի 1-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կարգավորումների լույսի ներքո:

6

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի ն վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի ն դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի ն վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն ն էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով "դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ ն ուղարկել դատավարական փաստաթղթեր:

- ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի ին մասի 1-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի ն վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը: (տե՛ս Նազիկ Մաշուրյանի ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սեաեկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/7186/02/48 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02022022 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջն «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է ն պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես, Անկերլե ըեդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տես, Լիլիթ Գնորքովան ըեդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նան այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին` նշելով, որ

7

դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որնէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, ե դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դաստավարութան մրցակցության ն կողմերի իրավահավասարությաան դատավարական սկզբունքների էությունից (տես, Ալբերտ Հակոբյանն ըեդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(5Դ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ. Մխեյան) 0102.2021 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը քննության առնելու նպատակով 16.02.2021 թվականին նշանակվել է դատական նիստ: 16.02.2021 թվականին նշանակված դատական նիստում քննելով հակընդդեմ ապահովում կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ այն մերժվել է: Պատասխանող Արմեն Գալստյանը 22.03.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձնափոխելու մասին: Դատարանը 20.04.2021 թվականին ժամը 17.00-ին դատական նիստ է նշանակել հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձենափոխելու մասին միջնորդությունը քննելու համար, որը կողմերի միջնորդությունների հիման վրա հետաձգվել է ն նշանակվել 25.05.2021 թվականին:

Դատարանի 28.04.2021 թվականին կողմերին ուղարկված ն 03.05.2021 թվականին հայցվոր Վարսենիկ Քալամդարյանի կողմից ստացված դատական ծանուցագրով վերջինս տեղեկացվել է. «Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵՂ/25922/02/49 քաղաքացիական գործով նախնական դատական եիստը կկայանա 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 14:00- ին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եստավայրում (հասցե

ք. Երնան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 7 դահլիճ):

Միաժամանակ տեղեկացվում է, որ 2203.2021 թվականին պատասխանողի եերկայացուցչի կողմից ներկայացված' հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու կամ ձնափոխելու միջեորդությունը կքննարկվի նույն օրը եույն ժամին»:

25.05.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել, Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը հետաձգվել է 02.07.2021 թվականին ժամը 16.00-ին: Նույն օիվա որոշմամբ Դատարանը պատասխանողի միջնորդությունը հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին բավարարել է, իսկ ձնափոխելու մասով՝ մերժել:

02.07.2021 թվականին հրավիրված դատական նիստի մասին հայցվորը 25.05.2021 թվականի ծանուցագրով ծանուցվել է 04.06.2020 թվականին, նշված ծանուցագրով հայցվորին հայտնվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստին պատշաճ ծանուցված կողմերը չեն ներկայացել: Դատարանի 02.07.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

Դատարանը 02.07.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ պատճառաբանել է, որ հայցվոր կողմը պատշաճ ծանուցվել է սույն

8

քաղաքացիական գործով 25.05.2021 թվականին ն 02.07.2021 թվականին կայանալիք երկու հաջորդական նախնական դատական նիստերի վայրի ն ժամանակի վերաբերյալ, սակայն չի ներկայացել լն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանող կողմը չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու միջնորդություն, հետնաբար առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի Էին մասի 1-րդ կետով սահմանված հայցն առանց քննության թողնելու հիմքի կիրառման համար անհրաժեշտ պայմանները:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ 02.07.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյա՝'։ ,գատական ծանուցագիրը բողոքաբերը ստացել է 04.06.2021 թվականին, դրանում նշվել են գործը քննող դատարանի անվանումը՝ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ներկայանալու ժամանակը` 02.07.2021 թվականին, ժամը 16.00-ին, ն վայրը՝ ք.Երնան, Մ.Խորենացի 162ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ: Նշված տեղեկությունների առկայությունը Վերաքննիչ դատարանին հիմք է տվել արձանագրելու, որ դատական ծանուցագիրը բավարար տեղեկություններ է պարունակել գործը քննող դատարանի ն դրա գտնվելու վայրի մասին, որպիսի պայմաններում ծանուցագիրը ոչ պատշաճ համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի Լին մասի 1Էրդ կետով նախատեսված պայմանները, որոնց պարագայում էլ Դատարանը կայացրել է իրավաչափ որոշում՝ հայցը առանց քննության թողնելու մասին:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծություններ ն դրանք համադրելով սուն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ուժով Դատարանը պարտավոր էր դատական նիստի ժամանակի ն վայրի մասին դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերով իրազեկելու դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների մասին, ինչը սույն գործով Դատարանը չի արել:

Ավելին, Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի ն վայրի մասին իրազեկելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերը բացառապես պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձնավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որնէ բացասական հետնանք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1ին մասի 1-րդ կետը, պատշաճ կերպով չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետնանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը ն հայցը թողել է առանց քննության, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված

9

հայցվորի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2- րդ կետով սահմանված դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու ն գործը համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանություները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու պետական տուրքը ն դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առնտրային կազմակերպություններ ն ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը ն կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նան դատարանի վճիռների ն որոշումների դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Վերաքննիչ դատարանի՝ Դատարանի 02.07.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ կայացված դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱԼ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Ռ. Հակոբյան, Գ. Հակոբյան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/25922/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել