Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 407 — Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 407AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 407 — Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 407. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը 1. Բացառիկ վերանայման բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթը հարուցվում է իրավասու դատարանի որոշմամբ։ Բացառիկ վերանայման վարույթն իրականացվում է ողջամիտ ժամկետում: 2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացնելու դեպքում բողոքը ներկայացրած անձը, նրա լիազորած անձը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցները ծանուցվում են դատական նիստի տեղի և ժամանակի մասին

Ամբողջ Տեքստ

Հոդված 407. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը 1. Բացառիկ վերանայման բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթը հարուցվում է իրավասու դատարանի որոշմամբ։ Բացառիկ վերանայման վարույթն իրականացվում է ողջամիտ ժամկետում:

2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացնելու դեպքում բողոքը ներկայացրած անձը, նրա լիազորած անձը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցները ծանուցվում են դատական նիստի տեղի և ժամանակի մասին: 2.1. Բացառիկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և 10 օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

3. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը որոշմամբ մերժվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում․ 1) բողոքն իրավասու դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին. 2) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 3) նոր հանգամանքը, նոր ի հայտ եկած հանգամանքը կամ հիմնարար խախտումն ակնհայտ բացակայում են. 4) բողոքը ներկայացրել է ոչ պատշաճ անձը․ 5) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման:

4. Վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որն ուղարկվում է բողոքաբերին և սույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:

5. Բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը շահագրգիռ անձը կարող է բողոքարկել Վճռաբեկ դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով: (407-րդ հոդվածը լրաց.

16.01.24 ՀՕ-32-Ն ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել