ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 589 — Փոխանակության պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 589. Փոխանակության պայմանագիր 1. Փոխանակության պայմանագրով կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին, որպես սեփականություն, հանձնել ապրանք այլ ապրանքի փոխարեն: 2. Փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են առուվաճառքի մասին կանոնները (գլուխ 31), եթե դա չի հակասում սույն գլխի դրույթներին և փոխանակության էությանը: Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է հանձնել
Ամբողջ Տեքստ
Հոդված 589. Փոխանակության պայմանագիր 1. Փոխանակության պայմանագրով կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին, որպես սեփականություն, հանձնել ապրանք այլ ապրանքի փոխարեն:
2. Փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են առուվաճառքի մասին կանոնները (գլուխ 31), եթե դա չի հակասում սույն գլխի դրույթներին և փոխանակության էությանը: Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է հանձնել, և այն ապրանքի գնորդը, որը նա պարտավորվում է փոխանակությամբ ընդունել:
3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն մասի իմաստով գույք չեն հանդիսանում դրամական միջոցները, որոնց նկատմամբ կիրառելի են կրիպտոակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրն առ ոչինչ է: Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում՝ 1) սպառողական թոքեններ թողարկողի կողմից առաջարկվող որևէ ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար սպառողական թոքենների օգտագործումը. 2) ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար այն կրիպտոակտիվների օգտագործումը, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու միայն թողարկողի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու համար: (589-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-394-Ն, խմբ.
29.05.25 ՀՕ-181-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
