Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 7 — Սույն օրենսգրքի խնդիրները Սույն օրենսգրքի խնդիրներն են՝ 1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 7AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 7 — Սույն օրենսգրքի խնդիրները Սույն օրենսգրքի խնդիրներն են՝ 1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները Սույն օրենսգրքի խնդիրներն են՝ 1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը. 2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը և վերահսկողության իրականացումը. 3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը. 4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը՝ օգտագործելով արդի նորագույն տե

Ամբողջ Տեքստ

Հոդված 7. Սույն օրենսգրքի խնդիրները Սույն օրենսգրքի խնդիրներն են՝ 1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը. 2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը և վերահսկողության իրականացումը. 3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը. 4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը՝ օգտագործելով արդի նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես տվյալների առցանց փոխանցմամբ հոսքաչափական սարքավորումներ. 5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակի և որակի ջրով ապահովումը. 6) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը և դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը.

7) ՀՏԿ-ների անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը. 8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը և զարգացումը. 9) ստորերկրյա ջրային մարմինների համար լավ կարգավիճակի, մակերևութային ջրային մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների համար՝ պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը։ (7-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 2. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել