ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 372 — Հավաքակայան է կոչվում այն տարածքը, որը սարքավորված է սպառազինությունը և ռազմական տեխնիկան պահպանելու, սպասարկելու, նորոգելու և մարտական պատրաստության բերելու համար: Հավաքակայանները
Ամփոփում
Հոդված 372. Հավաքակայան է կոչվում այն տարածքը, որը սարքավորված է սպառազինությունը և ռազմական տեխնիկան պահպանելու, սպասարկելու, նորոգելու և մարտական պատրաստության բերելու համար: Հավաքակայանները կարող են լինել մշտական և դաշտային: Մշտական հավաքակայանները սարքավորվում են գնդի մշտական տեղակայման վայրերում և հրաձգարաններում (ճամբարներում): Ընդ որում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են փակվող պահեստարաններում կամ ծածկերի տակ, ինչպես նա
Ամբողջ Տեքստ
Հոդված 372. Հավաքակայան է կոչվում այն տարածքը, որը սարքավորված է սպառազինությունը և ռազմական տեխնիկան պահպանելու, սպասարկելու, նորոգելու և մարտական պատրաստության բերելու համար: Հավաքակայանները կարող են լինել մշտական և դաշտային: Մշտական հավաքակայանները սարքավորվում են գնդի մշտական տեղակայման վայրերում և հրաձգարաններում (ճամբարներում): Ընդ որում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են փակվող պահեստարաններում կամ ծածկերի տակ, ինչպես նաև հուսալի պարիսպներով հրապարակներում: Հավաքակայաններում սարքավորվում են` հսկիչ-տեխնիկական կետ` հավաքակայանում հերթապահի, հսկիչ-տեխնիկական կետի պետի, երթևեկության անվտանգության դասարանի, վարորդների հրահանգավորման, մեքենաների ավագի և հավաքակայանի վերակարգի համար նախատեսված շինություններով լիցքավորման կետ, մաքրման և լվացման կետ, ամենօրյա տեխնիկական սպասարկման կետ, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահատեղեր և մարտական օգտագործման համար նրանց պատրաստության ապահովման օբյեկտներ, տեխնիկայի սպասարկման համար այլ շինություններ (տեղեր) և անհրաժեշտ կենցաղային շինություններ: Դաշտային հավաքակայանները կազմակերպվում են դաշտային պայմաններում զորամասի (ստորաբաժանման) ժամանակավոր դիրքավորմանը կից: Դրանք կազմակերպվում են սովորաբար յուրաքանչյուր գումարտակի (վաշտի) համար: Հավաքակայանների կառուցվածքն ու սարքավորումը պետք է ապահովեն մեքենաների արագ և հարմար ելքը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
