Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-20926 հուլիսի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի հուլիսի 26-ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետում «պետական հիմնարկ կամ իրավաբանական անձ» բառերը փոխարինել «կառույց» բառով: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(մսուր-մանկապարտեզ, ընտանեկան մանկապարտեզ)» բառերը: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը «լրացուցիչ կրթության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.» բառերով: Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝ ա) 3-րդ կետում «յոթ» բառը փոխարինել «վեց և կես» բառերով. բ) 4-րդ կետի սկիզբը լրացնել «Պետական» բառով. գ) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»: Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ա) «10 տարի» բառերը փոխարինել «11 տարի» բառերով. բ) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) միջին դպրոց (4-9-րդ դասարաններ).». գ) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) ավագ դպրոց (10-11 դասարաններ).»: Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ձեռնարկությունների,» բառը: Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «սովորողների և» բառերը: Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ինչպես նաև ուսումնական կենտրոններում՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով» բառերը: Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:»: Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետը: Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «իրեն հատկացված» բառերը: Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը 1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:»: Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրից հանել «Իրավաբանական անձ հանդիսացող» բառերը: Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետից և 4-րդ կետից հանել «ոչ պետական» բառերը: Հոդված 16. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.»: Հոդված 17. Օրենքի 37-րդ հոդվածի՝ ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.». բ) 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ ենթակետ. «15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.»: Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.»: Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում «կառավարում է» բառերը փոխարինել «ղեկավարում է» բառերով: Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը 1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում. 1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ. 2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք. 3) ուսումնամեթոդական ապահովում. 4) գրադարանային-տեղեկատվական համակարգ. 5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Զեկուցագրի հիման վրա պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որոշումն ուսումնական հաստատությունը կարող է բողոքարկել դատարան:»: Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետը «վկայական» բառից հետո լրացնել «ատեստատ,» բառով: Հոդված 23. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:»: Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով:»: Հոդված 25. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 53. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում միջին մասնագիտական կրթության մասին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներն ընդունելուց հետո:»: Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով. «Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է միայն 2001 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:»: Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 16 օգոստոսի 2001 թ. ՀՕ-209 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-209 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.627 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.07.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.08.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2001 Հիմնական ակտ 26.07.2001, ՀՕ-209 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-209
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել