Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184 — Առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184 — Առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 184. Առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը 1. Եթե առանց հսկողության թողնված կենդանիներին պահելու մասին հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում դրանց սեփականատերը չի հայտնաբերվում կամ դրանց նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարում, ապա դրանց նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել և օգտագործել է կենդանիներին: Այդ անձի կողմից իր մոտ պահվող կենդանիները` որպես սեփականութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 184. Առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը 1. Եթե առանց հսկողության թողնված կենդանիներին պահելու մասին հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում դրանց սեփականատերը չի հայտնաբերվում կամ դրանց նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարում, ապա դրանց նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել և օգտագործել է կենդանիներին: Այդ անձի կողմից իր մոտ պահվող կենդանիները` որպես սեփականություն, ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում դրանք վերածվում են համայնքի սեփականության և օգտագործվում` տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած կարգով:

2. Կենդանիների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելուց հետո` դրանց նախկին սեփականատիրոջ ներկայանալու դեպքում, վերջինս, այդ կենդանիների կողմից իր նկատմամբ կապվածության մասին վկայող հանգամանքների առկայությամբ, իրավունք ունի պահանջել, որպեսզի դրանք իրեն վերադարձվեն նոր սեփականատիրոջ հետ համաձայնությամբ սահմանված պայմաններով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած պայմաններով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել