ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 383 — Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 383. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը 1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ որոշում է կայացնում, եթե՝ 1) վճիռը բեկանելիս և փոփոխելիս որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով որևէ պահանջի՝ որոշման եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը. 2) վճիռը բեկանելիս և փոփոխելիս լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթա
Ամբողջ Տեքստ
Հոդված 383. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը 1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ որոշում է կայացնում, եթե՝ 1) վճիռը բեկանելիս և փոփոխելիս որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով որևէ պահանջի՝ որոշման եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը. 2) վճիռը բեկանելիս և փոփոխելիս լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը. 3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը. 4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:
2. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշման վրա տարածվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի կանոնները:
3. Լրացուցիչ որոշումը կամ այն կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Վերաքննիչ դատարանը չի կարող լրացուցիչ որոշում կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է վճռաբեկ բողոք:
5. Վերաքննիչ դատարանի որոշումը լրիվ բեկանելու դեպքում լրացուցիչ որոշումը կորցնում է իր ուժը, իսկ վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու դեպքում վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը կորցնում է իր ուժը, եթե վերաբերում է բեկանված մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
