ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 518 — Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ նրա պարտականությունների իրականացումը խոչընդոտելը 1.
Ամփոփում
Հոդված 518. Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ նրա պարտականությունների իրականացումը խոչընդոտելը 1. Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ ծառայողական պարտականությունների կատարումը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսևորվել է հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի գույքը
Ամբողջ Տեքստ
Հոդված 518. Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ նրա պարտականությունների իրականացումը խոչընդոտելը 1. Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ ծառայողական պարտականությունների կատարումը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսևորվել է հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով կամ շանտաժով` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից կամ 2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
