Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-285-Ն18 դեկտեմբերի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է ՀՀ Նախագահի առարկությունով և առաջարկություններով 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:»: Հոդված 2. Օրենսգրքի 17 1 -րդ հոդվածի 7-րդ կետում «որոշման պաշտոնական հրապարակման պահից 7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում «հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածում` 1) 2-րդ կետի «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի» բառերը փոխարինել «վարչական» բառով, իսկ «և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» բառերը հանել.

2) 3-րդ կետի «վերաքննիչ» բառը փոխարինել «վարչական» բառով.

3) 5-րդ կետի «որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո` մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.

4) 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետում «որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել: Հոդված 7. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ կետում «, այն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «, կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 9-րդ կետում «ընդունման օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ կետում «որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 10. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 6-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 9-րդ կետում «այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-285-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-285-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2008-26.06.2011) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1338 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.12.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.12.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2008 Ուժը կորցրել է 26.06.2011 Հիմնական ակտ 18.12.2007, ՀՕ-285-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.02.1999, ՀՕ-284 05.02.1999, ՀՕ-284 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2007 թ.
Գործի #:
ՀՕ-285-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել