Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Հանցագործության հատուկ սուբյեկտը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Հանցագործության հատուկ սուբյեկտը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 20. Հանցագործության հատուկ սուբյեկտը 1. Հանցագործության հատուկ սուբյեկտը հանցանք կատարած այն անձն է, որը, բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, օժտված է սույն օրենսգրքի Հատուկ մասով սահմանված լրացուցիչ հատկանիշներով, որոնք հիմք են տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված համապատասխան հանցագործության համար: 2. Եթե անձն իր կամ այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է անհիմն հատուկ սուբյեկտի կարգավի

Ամբողջ Տեքստ

Հոդված 20. Հանցագործության հատուկ սուբյեկտը 1. Հանցագործության հատուկ սուբյեկտը հանցանք կատարած այն անձն է, որը, բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, օժտված է սույն օրենսգրքի Հատուկ մասով սահմանված լրացուցիչ հատկանիշներով, որոնք հիմք են տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված համապատասխան հանցագործության համար:

2. Եթե անձն իր կամ այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է անհիմն հատուկ սուբյեկտի կարգավիճակ ստացել և կատարել է հատուկ սուբյեկտով հանցանքը, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հատուկ սուբյեկտով հանցագործության համար, բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի:

3. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի հատկանիշներով չօժտված անձը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում:

4. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության հատուկ սուբյեկտով հանցագործության համար, եթե հատուկ սուբյեկտի հատկանիշներով օժտված է եղել նախքան հանցանքի կատարումը, սակայն հանցանքի կատարման պահին այդ հատկանիշները բացակայել են:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել