ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 21. Ա ՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԸ 1. Առողջարարական նպատակներով նախատեսված հողեր են համարվում բնական, բուժական պաշարներով (հանքային ջրերով, բուժիչ ցեխերով և այլն), բարենպաստ կլիմայով և այլ բնական գործոններով ու պայմաններով օժտված բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների հողամասերը, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: 2. Բուժական-առողջարարական վայրերի և առողջարա
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 21. Ա ՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԸ 1. Առողջարարական նպատակներով նախատեսված հողեր են համարվում բնական, բուժական պաշարներով (հանքային ջրերով, բուժիչ ցեխերով և այլն), բարենպաստ կլիմայով և այլ բնական գործոններով ու պայմաններով օժտված բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների հողամասերը, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:
2. Բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների տարածքներում բնակչության հիվանդությունների կանխարգելման ու բուժման կազմակերպման համար բարենպաստ սանիտարական և բնապահպան պահանջներն ապահովելու նպատակով օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարական (լեռնային սանիտարական) պահպանության գոտիներ:
3. Սանիտարական գոտիների սահմաններում սեփականատերերի, օգտագործողների իրավունքները չեն դադարում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
