ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 307 — Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 307. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը 1. Վճարման կարգադրության արձակման վարույթը թույլատրելի է միայն որոշակի դրամական պահանջով, բացառությամբ այն դեպքի, երբ այն կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ: 2. Սույն հոդվածի իմաստով՝ պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա: 3. Դատարանին ենթակա չէ «Նո
Ամբողջ Տեքստ
Հոդված 307. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը 1. Վճարման կարգադրության արձակման վարույթը թույլատրելի է միայն որոշակի դրամական պահանջով, բացառությամբ այն դեպքի, երբ այն կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ:
2. Սույն հոդվածի իմաստով՝ պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:
3. Դատարանին ենթակա չէ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.4-րդ հոդվածով սահմանված՝ նոտարին ենթակա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների քննությունը: (307-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-226-Ն ) ( 26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
