ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 928.4 — Անվանատիրոջ հաշվի պայմանագիրը 1.
Ամփոփում
Հոդված 928.4. Անվանատիրոջ հաշվի պայմանագիրը 1. Անվանատիրոջ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (անվանատիրոջ) բացած հաշվին մուտքագրել միայն ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված անվանատիրոջ ծառայությունից օգտվողի (ֆոնդի) միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու
Ամբողջ Տեքստ
Հոդված 928.4. Անվանատիրոջ հաշվի պայմանագիրը 1. Անվանատիրոջ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (անվանատիրոջ) բացած հաշվին մուտքագրել միայն ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված անվանատիրոջ ծառայությունից օգտվողի (ֆոնդի) միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ անվանատիրոջ կարգադրությունները: Ընդ որում, անվանատիրոջ հաշիվ է այն հաշիվը, որտեղ ներդրված միջոցները սեփականության իրավունքով չեն պատկանում հաշվետիրոջը, այլ դրանք փոխանցվել են նրան սույն կետում նշված ծառայությունների մատուցման կամ կառավարման արդյունքում:
2. Անվանատիրոջ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման (պահառության) հետ կապված գործառնությունների իրականացման համար:
3. Անվանատիրոջ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել անվանատիրոջ պարտավորությունների դիմաց կամ անվանատիրոջ սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: Ընդ որում, անվանատիրոջ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն անվանատիրոջ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
