ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու ի րավունք ունեցող անձինք Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝ ա) (կետն ուժը կորցրել է 10.09.2
Ամփոփում
Հոդված 21. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու ի րավունք ունեցող անձինք Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝ ա) (կետն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-327-Ն) բ) ամուսինը, որի իրավունքները ամուսնության կնքմամբ խախտվել են, եթե ամուսնությունը կատարվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում՝ հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու ի րավունք ունեցող անձինք Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝ ա) (կետն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-327-Ն) բ) ամուսինը, որի իրավունքները ամուսնության կնքմամբ խախտվել են, եթե ամուսնությունը կատարվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում՝ հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու անհնարինության արդյունքով. գ) ամուսինը, որը չի իմացել ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայության մասին, դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, նախորդ չամուսնալուծված ամուսնության մեջ գտնվող ամուսինը, այլ անձինք, որոնց իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումով կատարված ամուսնության կնքմամբ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը. դ) ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը. ե) ամուսինը, որի իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության պատճառով: (21-րդ հոդվածը փոփ.
10.09.24 ՀՕ-327-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
