ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 280 — Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կա
Ամփոփում
Հոդված 280.Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը (վերնագիրը լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն) 1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 280.Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը (վերնագիրը լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն)
1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: (280-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.12.10 ՀՕ-222-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
