Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160 — Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160 — Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 160. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը 1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` 1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է. 2) վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ. 3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով. 4) վճռաբեկ բողոք բերած անձը մինչև վճռաբեկ բ

Ամբողջ Տեքստ

Հոդված 160. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը և վերադարձնելը 1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` 1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է. 2) վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ. 3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով. 4) վճռաբեկ բողոք բերած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին. 5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել. 6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը։

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի, նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացվում է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումը բողոք բերող անձի կողմից ներկայացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

4. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար: (160-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել