Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 104 — Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 104AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 104 — Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 104. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: 2. Իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ 3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 104. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

2. Իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում: (104-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ԲԱԺԻՆ 4.1 (բաժինը լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈՒԽ 18.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել