Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 102. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա նրա անձնական պարտքերի համար բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում: Նման մասնակցի պարտատերերն իրավունք ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահանջել վճարելու կանոնադրական կապիտալո

Ամբողջ Տեքստ

Հոդված 102. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա նրա անձնական պարտքերի համար բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում: Նման մասնակցի պարտատերերն իրավունք ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահանջել վճարելու կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխան ընկերության գույքի մասի արժեքը կամ առանձնացնելու գույքի այդ բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Ընկերության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է պարտատերերի պահանջները ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:

2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը:

3. Կատարողական վարույթի շրջանակներում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: (102-րդ հոդվածը լրաց.

11.04.24 ՀՕ-187-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել