Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 33 — Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 33AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 33 — Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 33. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները (վերնագիրը փոփ. 05.12.24 ՀՕ-512-Ն ) 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալն

Ամբողջ Տեքստ

Հոդված 33. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները (վերնագիրը փոփ. 05.12.24 ՀՕ-512-Ն ) 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի` հատ-հատ հաշվելու միջոցով ստացած տվյալները:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրում է համակարգիչ: Հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում և այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: (33-րդ հոդվածը փոփ.

05.12.24 ՀՕ-512-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել