ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 139 — Դատավորի գործունեության գնահատման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 139. Դատավորի գործունեության գնահատման կարգը 1. Դատավորի գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա: 2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը, ներառյալ՝ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատման ցուցիչները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և դատավոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 139. Դատավորի գործունեության գնահատման կարգը 1. Դատավորի գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա:
2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը, ներառյալ՝ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատման ցուցիչները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասներ:
3. Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը սահմանելիս դատավորի գործունեության գնահատման համար առաջնահերթություն է տրվում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված չափանիշներին, որոնք դատավորին տրվող գնահատականի ձևավորման համար ունեն որոշիչ նշանակություն:
4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորի գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
