«ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-575-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 47 | «ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-575-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-575-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դավիթ Գրիգորյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին, 49-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկվող նորմերի Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 8-ի թիվ ԲԴԽ-18-Ո-63 որոշմամբ կիրառման արդյունքում ինքը «(...) հանդիսանալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական դատարանի դատավոր, այլ կերպ զբաղեցնելով պաշտոն և համապատասխան կարգավիճակ, այլևս այն չի զբաղեցնում»: Դիմողի պնդմամբ կիրառված նորմի արդյունքում իր կամքից անկախ հանգամանքներում քրեական հետապնդումը չի ավարտվել մեկ ամսվա ընթացքում, իսկ իր կարգավիճակն անգամ արդարացման դեպքում կրկին վատթարանալու է վերածվելով ռեզերվային դատավորի, այսինքն ցանկացած պարագայում անհնարին է նախկին կարգավիճակի վերականգնումը: Դիմողը փաստում է, որ վիճարկվող նորմերը չեն բավարարում նաև իրավական որոշակիության սկզբունքը կապված արդարացման դատավճռի մասով կարգավորման բացի հետ: Ըստ Դիմողի որոշակիացված չէ, թե ինչ է սպասվում այն դատավորին, որի նկատմամբ արդարացման դատավճիռ կկայացվի: Դիմողն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնակարգման համաձայն դադարեցվել է իր պաշտոնավարումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քրեական հետապնդումն արդարացնող հիմքով դադարեցվելուց հետո ինքը ձեռք է բերում միայն ռեզերվային դատավորի կարգավիճակ: Դիմողի պնդմամբ անառարկելիորեն սահմանափակվել է իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, մասնավորապես մի դեպքում` դադարեցվել է իր մասնագիտական գործունեությունը, իսկ մյուս դեպքում քրեական հետապնդումն արդարացնող հիմքով դադարեցվելուց հետո ինքը ձեռք է բերում ավելի ցածր կարգավիճակ, քան ուներ մինչ այդ: Ըստ Դիմողի ուշագրավ է, որ նշված կարգավորումների իմաստով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատավորն իր մասնագիտական գործունեությանն ապօրինի միջամտություններից զերծ մնալու որևէ «պրոցեսուալ երաշխիք չունի»: Մասնավորապես Դիմողի պնդմամբ դատավորի նկատմամբ անգամ ապօրինի քրեական հետապնդում իրականացվելու դեպքում վերջինս որևէ հնարավորություն չունի քրեական հետապնդումն արդարացնող հիմքով դադարեցվելուց հետո վերականգնելու իր կարգավիճակը, որով անդառնալիորեն վնաս է հասցվում դատավորի մասնագիտական կարգավիճակին խաթարելով նաև հնարավոր մասնագիտական աճ ունենալու հնարավորությունը: Դիմողն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը փաստացի առաջացրել են նաև իր «(...) Սահմանադրության 49-րդ հոդվածի փոխկապակցված Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների խախտում»: Մասնավորապես ըստ Դիմողի վիճարկվող կարգավորմամբ ներդրվել է դատավորի գործող կարգավիճակը պաշտոնն ու տեղը դադարեցնելու հավելյալ հիմք, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ: Դիմողը նշում է, որ «վիճարկվող կարգավորմամբ խախտվել են սահմանադրի կամքը բացահայտելու բացառիկ լիազորությամբ օժտված մարմնի առաջադրած վավերապայմաններն առ այն, որ օրենսդիրը փաստացի նենգափոխել է Սահմանադրության համակարգային տրամաբանությունը, այն է անհարկի ընդլայնել է դատավորի կոնկրետ պաշտոնավարման դադարեցման հիմքերը, նախատեսելով ակնհայտ ոչ պատշաճ ընթացակարգային երաշխիքներ մեկ ամիս» ժամկետը և անմեղության կանխավարկածի պահպանման պայմաններում պաշտոնավարող, սակայն լիազորությունները կասեցված դատավորի կարգավիճակին միջամտելով և միայն արդարացման պայմաններում ռեզերվային դատավորի կարգավիճակի շնորհում, այլ կերպ ասած բացառելով մինչ այդ առկա իրավահարաբերության վերականգնումը»: Դիմողը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված կարգավորումների նպատակը լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները համալրելու և նրանց փոխարինելու հնարավորություն ստեղծելն է: Այնուամենայնիվ, ըստ Դիմողի` նշված նպատակին հասնելու համար ընտրված միջոցն անհրաժեշտ և համարժեք չէ: Դիմողի պնդմամբ ակնհայտ է, որ այդ նպատակի իրագործման համար կարող էին ընտրվել բազմաթիվ այլ օրենսդրական լուծումներ, այդ թվում ռեզերվային դատավորներով այդ հաստիքները ժամանակավորապես համալրելու միջոցով: Ըստ Դիմողի պետք է ընտրվեին այնպիսի լուծումներ, որոնք չէին իրագործվի ի հաշիվ լիազորությունները կասեցված դատավորների իրավունքների: Դիմողը նշում է, որ ողջամիտ սահմանադրական իրավական հարց է առաջանում ինչի՞ց ելնելով է վիճարկվող նորմում որոշվել սահմանել մեկամսյա ժամկետ այն պայմաններում, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների քրեական արդարադատության պրակտիկայում հայտնի չէ դեպք, որ հարուցված քրեական հետապնդումն ավարտվի մեկ ամսում: Դիմողն ընդգծում է, որ նշված ժամկետային վավերապայմանը սահմանադրաիրավական գնահատականի առարկա է այն տրամաբանությունից ելնելով, որ հենց այդ ժամկետով պայմանավորված է դատավորի կարգավիճակից բխող պաշտոնի և տեղի պահպանման կամ փաստացի դադարեցման և ռեզերվային դատավորի կարգավիճակ ստանալու ակնկալիքը: Դիմողն ընդգծում է, որ սահմանադիրը հետադարձ ուժի արգելքը հստակ տարածում է ցանկացած վատթարացնող օրենքի և իրավական ակտի վրա: Այս առումով Դիմողը փաստում է, որ սահմանադրական կարգավորումներն ունեն ավելի լայն բովանդակություն, քան, օրինակ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը, որը տարածվում է միայն քրեաիրավական հարաբերությունների վրա և արգելում է հետադարձ ուժը միայն արարքի քրեականացմանը վերաբերող հարցերում: Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը հակասում են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին, 49-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Մասնավորապես Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված դրույթների, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցները սպառելու արդյունքում: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել Դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն Դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա Դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սույն գործի շրջանակներում Դիմողի կողմից որպես վերջնական դատական ակտ ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի Լիազորությունները կասեցված (...), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Դավիթ Գրիգորյանի, (…) դատավորների պաշտոնների թափուր տեղեր առաջանալու փաստն արձանագրելու վերաբերյալ» 08.02.2023թ. թիվ ԲԴԽ-18-Ո-63 որոշումը դատական ակտ չէ: Այսպես` Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն` սահմանադիրն ու օրենսդիրը հստակ սահմանել են այն հարցերի շրջանակը, որոնք քննելիս և լուծելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Սույն պարագայում 08.02.2023թ. թիվ ԲԴԽ-18-Ո-63 որոշումն ընդունելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես չի եկել որպես դատարան, այլ տվյալ որոշումն ընդունել է դատավորների պաշտոնների թափուր տեղեր առաջանալու փաստն արձանագրելու իր լիազորության իրացման առնչությամբ: Հետևաբար` Բարձրագույն դատական խորհրդի 08.02.2023թ. թիվ ԲԴԽ-18-Ո-63 որոշումը չի կարող դիտարկվել որպես դատական ակտ: Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից Բարձրագույն դատական խորհրդի 08.02.2023թ. թիվ ԲԴԽ-18-Ո-63 որոշումը չի բողոքարկվել, այն չի վիճարկվել ներպետական դատական ատյաններում: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ դատարանի վերջնական ակտը, դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-47
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-47
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
