ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 154 — Դասակի հրամանատարի տեղակալը (դասակի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել, դաստիարակել դասակի զինվորներին ու սերժանտներին և դասակի հրամանատարի ցուցումով նրանց հետ անձամբ պարապմունքներ
Ամփոփում
Հոդված 154. Դասակի հրամանատարի տեղակալը (դասակի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել, դաստիարակել դասակի զինվորներին ու սերժանտներին և դասակի հրամանատարի ցուցումով նրանց հետ անձամբ պարապմունքներ անցկացնել. - գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև զինծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները.
Ամբողջ Տեքստ
Հոդված 154. Դասակի հրամանատարի տեղակալը (դասակի սերժանտը) պարտավոր է` - ուսուցանել, դաստիարակել դասակի զինվորներին ու սերժանտներին և դասակի հրամանատարի ցուցումով նրանց հետ անձամբ պարապմունքներ անցկացնել. - գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, անձնական հատկանիշները, զբաղմունքը մինչև զինծառայությունը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստության մեջ ունեցած հաջողություններն ու թերությունները. - հետևել ջոկերի հրամանատարների (ջոկերի սերժանտների) և դասակի ողջ անձնակազմի զինվորական կարգապահության պահպանմանը և ծառայության կատարմանը. - սարքին վիճակում պահել դասակի սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները, հետևել դրանց առկայությանը. - հոգ տանել շինության մաքրության մասին, ջոկերի միջև սահմանել մաքրման հաջորդականությունը, ենթականերից պահանջել անկողնու, սպիտակեղենի, համազգեստի և կոշկեղենի անվնաս ու կոկիկ պահպանում, հետևել դասակի անձնակազմի կողմից իրեղենի ընթացիկ նորոգման ժամանակին կատարմանը. - շաբաթական ոչ պակաս, քան երկու անգամ դասակում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ անցկացնել դասակի անձնակազմի առավոտյան ստուգում. - հոգ տանել ենթակաների մասին և խորամուխ լինել նրանց կարիքների մեջ. - զինվորներին ծառայության և աշխատանքի վերակարգ նշանակել, վարել վաշտի վերակարգերի թերթիկները (Հավելված 12), կատարել վաշտի անձնակազմի, սպառազինության և նյութական այլ միջոցների հաշվառում. - մշտապես տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում և ինչ են անում ենթակաները, իսկ առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության և առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին. - վաշտի հրամանատարին զեկուցել ենթակաների բոլոր խնդրանքների, խրախուսանքների, զանցանքների և կարգապահական տույժերի մասին. - դասակի հրամանատարի կամ վաշտի սերժանտի փոխարեն մնալիս` կատարել նրանց պարտականությունները: (154-րդ հոդվածը լրաց., փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն ) Ջ ՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ (ջոկի սերժանտը) (վերնագիրը լրաց. 1 1.06.15 ՀՕ -71- Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
