Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428 — Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428 — Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 428. Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները 1. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, պետությունները, հանրային իրավական կազմավորումները, միջազգային կազմակերպությունները (այսուհետ` օտարերկրյա անձինք) իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ: 2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օ

Ամբողջ Տեքստ

Հոդված 428. Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները 1. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, պետությունները, հանրային իրավական կազմավորումները, միջազգային կազմակերպությունները (այսուհետ` օտարերկրյա անձինք) իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ:

2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում օտարերկրյա անձանց համար կարող են սահմանվել վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու ավելի երկարատև ժամկետներ:

4. Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել դատավարական իրավունքների պատասխան սահմանափակումներ այն պետությունների օտարերկրյա անձանց նկատմամբ, որոնց դատարաններում թույլ են տրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դատավարական իրավունքների սահմանափակումներ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել