ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 279 — Դատական նիստի արձանագրումը 1.
Ամփոփում
Հոդված 279. Դատական նիստի արձանագրումը 1. Դատարանում վարույթի ընթացքը ենթակա է պարտադիր արձանագրման: Արձանագրությունը դատական նիստի ընթացքում վարում է դատական նիստի քարտուղարը՝ դրանում ներառելով բոլոր վարութային գործողությունները և որոշումները: 2. Դատական նիստի դահլիճում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը կատարվում է դատական նիստերի դահլիճում իրակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 279. Դատական նիստի արձանագրումը 1. Դատարանում վարույթի ընթացքը ենթակա է պարտադիր արձանագրման: Արձանագրությունը դատական նիստի ընթացքում վարում է դատական նիստի քարտուղարը՝ դրանում ներառելով բոլոր վարութային գործողությունները և որոշումները:
2. Դատական նիստի դահլիճում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը կատարվում է դատական նիստերի դահլիճում իրականացվող վարութային գործողությունների և կայացվող որոշումների մասին նշումների ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։
3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության դեպքում կամ դատական նիստերի դահլիճից դուրu առանձին վարութային գործողություններ կատարելիu արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:
4. Դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են՝ 1) դատական նիստի վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը. 2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը. 3) իրականացվող վարույթի տվյալները. 4) վարույթն իրականացնող դատարանի անվանումը և կազմը, դատական նիստին ներկա վարույթի մասնակիցները. 5) մեղադրյալի անձին վերաբերող տվյալները և կիրառված խափանման միջոցը. 6) վարութային գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել. 7) վարույթի մասնակիցների ելույթների, միջնորդությունների և հայտարարությունների համառոտ բովանդակությունը. 8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց առանձին փաստաթուղթ կազմելու. 9) հիշատակում որոշումներն առանձին սենյակում կայացված լինելու մասին. 10) հիշատակում վարույթի մասնակիցների իրավունքների և պարտականությունների պարզաբանման մասին. 11) ցուցմունքների բովանդակությունը` տրված հարցերը և դրանց պատասխանները. 12) ապացույցների հետազոտմանն ուղղված այլ գործողությունները և դրանց արդյունքները. 13) այն հանգամանքները, որոնք վարույթի մասնակիցները խնդրել են ամրագրել արձանագրության մեջ. 14) հիշատակում վերդիկտի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի հրապարակման և դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին. 15) տեղեկություններ դատական նիստի կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպեu նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված դատավարական սանկցիայի մասին. 16) հիշատակում արձանագրությանը վարույթի մասնակիցների ծանոթանալու և դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքները պարզաբանելու մասին. 17) առանձին փաստաթղթի ձևով կայացվող որոշումների բովանդակությունը. 18) վերդիկտը և դատավճռի եզրափակիչ մասը:
5. Uույն հոդվածի 4-րդ մասի 11-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն:
6. Դատական նիստի ժամանակ պարզ թղթային արձանագրությունը վարվում է ձեռագիր կամ համակարգչային եղանակով և նախագահողի ու դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ կցվում է վարույթի նյութերին:
7. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիu դրա համառոտագրումը կատարվում է ձայնագրման հետ միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը վարույթի նյութերին կցվում է էլեկտրոնային կրիչով: Համառոտագրումը վարույթի նյութերին կցվում է թղթային կրիչով` դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
8. Դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի օրինակը դրա համառոտագրման հետ միասին վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապեu հետո:
9. Դատական նիստի պարզ թղթային արձանագրության պատճենը վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան դիմումը ստանալու հաջորդ օրը:
10. Արձանագրության բովանդակության մեջ չի թույլատրվում կատարել ջնջումներ: Ուղղում կատարելու անհրաժեշտության դեպքում դատական նիստի քարտուղարն այն մինչև ստորագրելը համաձայնեցնում է նախագահողի հետ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
