Վահանյան — ԵԴ/0174/06/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի սեպտեմբերի 29ին ՀՇ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական ն քրեագիտական գլխավոր վարչության՝ քրեագիտական վարչությունում (այսուհետ՝ նան Նախաքննության մարմին) 2 ՀՇ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ու2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով ն 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 69108320 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվակ
Ամբողջ Տեքստ
222. ԵԴ/0174/06/21
//33 «ԵՏՏ: ՍՏԱՑ
(ՍԲՃԻՆ
Ա/Ձ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ Դ ԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0174/06/21
Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2021 թվականի սեպտեմբերի 7-ին ք. Երնանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀԸ գլխավոր դատախազի տեղակա, ՀՀ զինվորական դատախազի
պաշտոնակատար Տ.Ամբարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի սեպտեմբերի 29ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական ն քրեագիտական գլխավոր վարչության՝ քրեագիտական վարչությունում (այսուհետ՝ նան Նախաքննության մարմին)
2
ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ու2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով ն 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 69108320 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ թիվ 69108320 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով ն 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, առանձնացվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 69101421 համարը:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ Իշխան Արմենի Վահանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով ն 380-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, ն մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Կալանավորման ժամկետի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան), 2021 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել ն վերացրել է մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ նրան անհապաղ ազատ արձակելով:
4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատար Տ.Ամբարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 21-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոք պատասխան չեն
ներկայացրել:
3
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Իշխան Վահանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով ն 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքների համար. «Ադրբեջանի Հանրապեվության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ազրեսիվ պատերազմի ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության 1286-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ, զիաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պերը, 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատփ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում |Ի.Վահանյանի) չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նան ինքնակամ լքել է մարփադաշվտր, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետնանքներ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճաւնի մարմնական վնասվածքներ են արացել ն գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ:
Այսպես.
Իշխան Արմենի Վահանյանն Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ժամանակ` 2020 թվականի հոկտեմբերի 08-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի հրամանավտավ, գնդապետ Արթուր Քարամյանի հրամանով նշանակվել է հիշյալ զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար՝ ստանձնելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 129-րդ ն 10-րդ հոդվածներով նախատեսված գումարտակի հրամանատարի պարտականությունները:
Իշխան Վահանյան, 2020 թվականի հոկտեմբերի 08ին Արցախի
Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի հրամանատար Արթուր «Քարամյանի կողմից հրաման է ատացել իրեն վարահված գումարտակի անձնակազմի հետ փեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի
4
մոտակայքում գտնվող Խուռհափ սարի վրա ն իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը` կանխելով հակառակորդի առաջխաղացումները: Հիշյալ հրամանը կատարելով` Իշխան Վահանյանն իրեն վարահված անձնակազմի հետ միասին տեղափոխվել է նշված վայր, ապա գումարտաեւկի անձնակազմին հրաման է փվել դիրքավորվել ն անցնել պաշտպանության:
Արցախի Հանրապեվտությաւն պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի կողմից վերր նշված սարի վրա դիրքավորվելուց հեւրո` 2020 թվականի հոկտեմբերի 09-ին այդ դիրքեր է այցելել գնդի հրամանատար Արթուր Քարամյանը, ով Իշխան Վահանյանին հստակ հրամաններ է տվել մարփական դիրքերի պաշվպանության կազմակերպման վերաբերյա, ապա հեռացել:
2020 թվականի հոկտեմբերի 1-ին հակառակորդը շրջանցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհափտ սարի վրա տեղակայված դիրքեր, ն անցել հարձակման: Տեղի ունեցած մարվաւկան գործողությունների ընթացքում Վահան Իշխանյանը, հանդիսանալով հիշյալ մարտական դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետությաւն պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի անմիջական պեմ, չի կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 129րդ ն ԹՕԺ-րդ հոդվածներով նախատեսված գումարվաւկի հրամանատարի պարտականությունները, այն Լ՝ հանդիսանալով գումարփակի ուլջ անձնակազմի ուղղակի պետր, խաղա` ե պատերազմական ժամանակ
պատասխանատու լինելով գումարտակի մարտական ն զորահավաքային պատրասվության ն նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, զանգահարել է իր անմիջական պետ հանդիսացող` զորամասի հրամանատար Արթուր Քարամյանին ն նրան հայտնել տեղի ունեցող մարտական գործողությունների, հակառակորդի հարձակման, դրա արդյունքում ունեցած զոհերի ու վիրավորների, ինչպես նան՝ իր կողմից մարտական գործողությունների վայրը լքելու ցանկության մասին, սակայն զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից հրաման է ստացել չլքել մարտական գործողությունների վայրը, խուճապի չմատնվել, հավաքել ն ապահով վայրում տեղակայել իրեն վարահված զորքը ն կազմակերպել ճիշտ նահանջ:
5
Իր անմիջական պետի` զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից սահմանված կարգով տրված օրինական հրամանը չկատարելով ն սեփական անձի անվտանգությունը վեր դասելով իր ենթակայության փակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, Իշխան Վահանյանն անտեսել է իլ ենթակայության վակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու ն մարտական հմտություններին Օ0բավարար չտիրապետելու հանգամանքը, հանդիսանալով պաշտոնավաւր սւնձ ն պարվաւվոր լինելով հարակ կատարել իրեն տրված մարտական առաջադրանքները, արիարար մարփնչել թշնամու դեմ, մարտեւկան գործողությունների ընթացքում միայնակ նստել է ավտոմեքենան ն ինքնակամ լքել մարփադաշտ հանդիսացող` Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում գտնվող Խուռհավտ սարի մարտական դիրքերը:
Իշխան Վահանյանի կողմից անմիջական պերի օրինական հրամանը
չկատարելուց ն մարտական գործողությունների վայրն ինքնակամ լքելուց հետո հիշյալ դիրքերի ` պաշտպանությունն իրականացնող Արցախի 6Հանրապաետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմը մարտի պարագայում մնացել է առանց հրամանատարի, վերջիններիս գործողությունները համակարգող անձ չի եղել, նվազել է նրանց մարտունակությունը, զինծառայողները մատնվել են խուճապի, ինչի հերնանքով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմից, ի թիվս այլ զինծառայողների, զոհվել են Տիգրան Օգանեսյանը ն Նարեկ անունով անձը, ի թիվս այլ զինծառայողների, վիրավորվել են պարտադիր ժամկեարային զինծառայողներ Ալբերտ Գասպարյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալարյանը, Ռոբեր Վարդանյան, Էրիկ Խաչատրյանը ն Նարեկ Սիրունյանը, ի թիվս այլ զինծառայողների` գերեվարվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալարյանը, Ռորերտ Վարդանյանը, Էրիկ Խաչատրյանը ն Նարեկ Սիրունյանը»:
6. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Նախաքննության մարմնի միջնորդությունը, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) Քննիչի կողմից ներկայացված (.) փարական տվյալներն ու տեղեկություններն (Առաջին "Տնսնյութեր, հատոր 1 թերթեր 4658
6
ատյանի դատարանի համար, դավաւվարության փվյալ փուլում, ողջամտորեն բավարար են հանգելու հետնության, որ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հաւնցագործություններին (..):
(-) Անդրադառնալով խափանման միջոց կիրառելու հիմքերին ն հաշվի առնելով մեղսագրվող հանցագործությունների բնույթը, դրանց վրանգավորության աստիճանը, մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված պատժի չափր (ՀՀ քրեական օրենսգիքի 356-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է պատիժ ազատազրկում հինգից տասնհինգ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի Էին մասով նախատեսված է պատիժ ազատազրկում ութից տասներկու փարի ժամկետով) ինչպես նան հաշվի առնելով, որ քրեական գործով պետք է իրականացվեն անհրաւժեշվ մի շարք քննչական ն դատավարական գործողություններ, այդ թվում հարցաքննվեն ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձինք, կատարվեն առերեսումներ, (Առաջին ատյանի դատարանը հանգում է հետնության, որ դրանք իրենց համակցության մեջ մեծացնում: են հավանականություն առ այն, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Ի.Վահանյանն իր նախկինում զբաղեցրած դիրքով պայմանավորված կարող է անօրինական ազդեցություն գործադրել իր ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա` այդ կերպ խոչինդուրելով մինչդատական վարույթում գործի քննությանը, որպիսի հանգամանքները բացառում են ազավտւթյան մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ի.Վահանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը: (-) Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրյալ Ի.Վահաւնյաւնն իր խնամքին ունի անչափահաս երեխաներ, վատառողջ ծնող, բնակության վայրում բնութագրվում է դրական, ծառայության ընթացքում խրախուսվել է ն արժանացել պարգնների, ապա (Առաջին ատյանի դատարանն արձանագիրում է, որ վերոգրյալ հանգամանքները քրեական գործի քննության այս փովում չեն կարող մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ մասնավորապես դատավարության մասնակիցների) վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը չեզոքացնող կանխորոշող հանգամանքներ լինել»: Միննույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նախաքննության մարմնի միջնորդության մեջ "Տես նյութեր, հատոր 2, թերթեր 19098:
7
նշված մյուս՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ն քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հիմքերը, ներկայացված նյութերով չեն հաստատվում:
7. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ Առաջին ատյանի դատարանի` (Ի.Վահանյանի կողմից գործի պատշաճ քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության վերաբերյալ) եզրահանգումի, քանի որ ներկայացված գործի նյութերում բացակայում է գեթ մեկ ապացույց, որը հնարավորություն կփար հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ մնալով ազատության մեջ մեղադրյալ Իշխան Վահանյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել (իր ենթակայության տակ գտնված) անձանց վրա:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի նման եզրահանգումի հիմնազուրկ է ն հատրատված չէ փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ դեպքը, որը վերագրվում է Ի.Վահանյանին, տեղի է ունեցել 2020թ. հոկվեմբերի 10-ին, իակ վերջինս հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է 2021թ. հունվարի 19-ին: Այդ օրն իԻ.Վահանյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն նրան բացատրվել է, որ հարցաքննության ընթացքում կարող է օգտվել կասկածյալի իրավունքներից:
Բացի այդ, իշխան Վահանյունը միայն դեմքով է ճանաչում իր դեմ ցուցմունք տված նորակոչիկներին, ն անհասկանալի է, թե ինչպես եա կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Իշխան Վահանյանը, փեղեկանալով հարուցված քրեական գործի մասին, շուրջ երկու ամիս գտնվելով ազավաւթյան մեջ որնէ անգամ չի փորձել անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Իշխան Վահանյանի խնամքին են գտնվում անչափաւհաս երեխաները, վատառողջ ծնողը, մեղադրյալը
8
բնակության վայրում բնութագրվում է դրականորեն, ծառայության ընթացքում: խրախուսվել է ն արժանացել պարգնների»":
8. Ի«Վահանյանը վկայի դատավարական կարգավիճակում՝ օգտվելով կասկածյալի իրավունքներից, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել, որ 2005 թվականին ավարտել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ստանալով համազորային հրամանատարի մասնագիտությունը ն մինչն 2011 թվականի վերջը ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում որպես դասակի հրամանատար, այնուհետն մինչն 2016 թվականի վերջը ծառայությունը շարունակել է Շամշադինի թիվ 21127 զորամասում՝ որպես վաշտի հրամանատար: 2017 թվականի սկզբից ծառայությունը շարունակել է Ջաբրահիլի թիվ 59703 զորամասում՝ սկզբում որպես վաշտի հրամանատար, այնուհետն՝ բարոյահոգեբանական ապահովման գծով գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիս կամ հունիս ամսին նշանակվել է նույն զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի շտաբի պետ: 2020 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է նույն գումարտակի հրամանատար: Այժմ գտնվում է կադրերի տրամադրության տակ: Կոչումով փոխգնդապետ է:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Ասլան Ավետիսյանի, Դավիթ Համբարձումյանի, Վալերի Հակորյանի ն այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Մասնավորապես, բողոքի հեղինակը վկայակոչելով Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումները ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռները՝ փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական զնահատման չի 4Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 50-60:
5Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-59:
9
ենթարկել մի շարք հանգամանքներ ու իր եզրահանգումները չի կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա, ինչի արդյունքում մեղադրյալ Ի.Վահանյանի հետագա պատշաճ վարքագծի ապահովման տեսանկյունից որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ հանգել է սխալ հետնության:
Բողոքաբերի պնդմամբ, Վերաքննի, դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ենթադրյալ հանցավոր արարքները կատարելիս մեղադյալ Ի.Վահանյանի զբաղեցրած պաշտոնը՝ Պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար հանդիսանալը, այդ համատեքստում
համածառայակիցների ն ենթակա անձնակազմի շրջանակում ձնավորված կապերը, ինչը ողջամիտ է դարձնում մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ենթադրությունը` հաշվի առնելով, որ դեռնս պետք է հարցաքննվեն ն առերեսվեն ենթակա գումարտակի անձնակազմի մի շարք զինծառայողներ, որոնց ցուցմունքներում նշված հանգամանքների միջն առկա են էական հակասություններ:
Բացի այդ, մեղադրյալ Ի.«.Վահանյանին մեղսագրվող արարքների կատարման տեղը, ժամանակը, եղանակը, դրանց դրսնորման ձնը՝ այդ թվում մեղադրյալի դերակատարությունը վկայում են նրա անձի հանրային բարձր վտանգավորության մասին:
Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ վերը նշվածը, մեղսագրվող արարքների առանձնապես ծանր հանցագործություններ լինելու ու սպառնացող պատժի խստության հետ համակցության մեջ բավարար հիմք են տալիս հիմնավորված ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ի.Վահանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը ն իրավաչափ նպատակին հնարավոր է հասնել միայն նրա անձնական ազատությունը սահմանափակելով:
91. Վերը նշվածի համատեքստում բողոքի հեղինակը նշել է, որ հակառակի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է Ի.Վահանյանի՝ ենթակա անձնակազմին միայն դեմքով ճանաչելու վերաբերյալ հայտարարության վրա՝ առանց վերլուծելու ն պատճառաբանելու, թե այդ հայտարարությունը գործում առկա ինչ փաստական հանգամանքներից է բխում կամ ինչ փաստական տվյալով է հաստատվում:
10
Անդրադառնալով հարուցված քրեական գործի մասին շուրջ երկու ամիս տեղեկացված լինելով պատշաճ վարքագիծ դրսնորելուն, խնամքին անչափահաս երեխանեի ն վատառողջ ծնողի առկայությանը, դրական բնութագրվելուն, ծառայության ընթացքում խրախուսվելուն, բողոքի հեղինակը նշել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում` մեղադրյալ Ի.Վահանյանի կողմից գործի պատշաճ քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը բարձր լինելու վերաբերյալ եզրահանգման գալով Առաջին ատյանի դատարանն իրավական գնահատականի է արժանացրել նան այդ հանգամանքները, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այդպիսիք դիտարկելով որպես կալանավորման աննպատակահարմարության հիմնավորում որնէ կերպ չի պատճառաբանել իր անհամաձայնությունն Առաջին ատյանի դատարանի կողմից նույն հանգամանքների վերաբերյալ տրված գնահատականներին:
10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:
12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունկ անձնական ազատության իրավունք: Ու ոք չի կարող անձնական ազավությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով՝
(.-.)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպազտակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստի կանխելու նպատակով. (...)»:
11
12.1. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ու ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.
(-.)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուարը կանխելու համալ (...)»:
12.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է) կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
(-.)
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա. անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. (...)»:
Նույն հոդվածի 3րդ մասի համաձայն «նՍափանման միջոց կիրառկու անհրաժեշտության ն կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամի դրա տեսեւկն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում
1) վերագրվող արարքի բնույթը ն վրանգավորության աարիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձր. (...)»:
12.3. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կայոն նախադեպային իրավունք, է ձնավորել առ այն որ կալանավորման օրինականության ն հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարնոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի Լին մասում թվարկված՝
12
կալանավորման հիմքերից որնէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետնությունների առկայությունը՝ հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով:: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետնությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով: Սակայն միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետնությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձւավորվող փաստարկված դատողությունների վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն: Հետնաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետնությունները, յուրաքանչյուր դեպքում, պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսնորած վարքագծի ն նրա անձը բնութագրող այլ հատկանիշների՝ իրենց ամբողջության մեջ գնահատման վրա՛:
3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Իշխան Վահանյանին ՀՀ քրեականօրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով ն 380- րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել պատերազմի ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ որպես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար՝ իր անմիջական պետի հրամանը չկատարելու, ինչպես նան » Տես, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-1327/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:
7 Տես Վճռաբեկ դատարանի` Տիգրան Պեւրրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, տամողչ ռամոոմւ, Վճռաբեկ դատարանի` Վալերի Հակոբյանի զործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը:
13
մարտադաշտն ինքնակամ լքելու համար, որպիսի գործողություններն առաջացրել են ծանը հետնանքներծ,
-Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության արդյունքում, 2021 թվականի մարտի 18-ի որոշմամբ հաստատված է համարել մեղադրյալ Ի.Վահանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3րդ մասով ն 380-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների առերնոււթ կատարված լինելու հիմնավոր կասկածը: Անդրադառնալով նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված՝ կալանավորման հիմքերին, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ներկայացված փաստական տվյալները բավարար են հաստատված համարելու խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայությունը, ընդգծելով, որ մեղսագրվող հանցագործությունների բնույթը ն հանրային վտանգավորությունը, ակնկալվող պատժի խստությունը, մի շարք քննչական ն դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունն իրենց համակցության մեջ մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Ի.Վահանյանն իր նախկինում զբաղեցրած դիրքով պայմանավորված կարող է անօրինական ազդեցություն գործադրել իր ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա՝ այդ կերպ խոչընդոտելով մինչդատական վարույթում գործի քննությանը, որպիսի հանգամանքները բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ի.Վահանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը",
- Վերաքննիչ դատարանը բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ ներկայացված նյութերում բացակայում է որնէ փաստական տվյալ, որը հնարավորություն կտար հիմնավորված ենթադրություն անելու, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Ի.«Վահանյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել իր ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա: Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերոգրյալ հիմքի բացակայության վերաբերյալ եզրահանգման գալով Ց Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
լ4
հաշվի է առել հետնյալ հանգամանքները. ա) մեղադրյալ Ի.Վահանյանը միայն դեմքով է ճանաչում իր դեմ ցուցմունք տված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ն անհասկանալի է, թե ինպես նա կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա, բ) տեղեկացված լինելով հարուցված քրեական գործի մասին, շուրջ երկու ամիս գտնվելով ազատության մեջ, դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն չի գործադրել, գ) խնամքին են գտնվում անչափահաս երեխաները ն վատառողջ ծնողը, բնակության վայրում բնութագրվում է դրական, ծառայության ընթացքում խրախուսվել է ն արժանացել պարգնների":
14.`Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12123րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս ն մեղադրյալ Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելիս, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ:
Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալը, իրեն մեղսագրվող քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս, գործել է ի պաշտոնե՝ որպես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձ: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները", այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձնավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, առանձնահատուկ դերակատարում ունի նրա՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը » Տես Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:
15
գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքինշչ: Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ անձի նախկինում ոստիկան հանդիսանալը ն իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից»: Այդ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ի.Վահանյանը մեղադրվում է իր ծառայողական գործունեության ընթացքում քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքների կատարման մեջ: Ընդ որում, հատկանշական է, որ քրեական գործով որպես վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել|Ս լթմեղադրյալ Ի.«Վահանյանի հետ: Մասնավորապես, հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քրեական գործով որպես վկա ներգրավված են մի շարք պարտադիր ժամկետային զինծառայողներ, ովքեր գտնվե են Ի.'«Վահանյանի ենթակայության ներքո ն ծառայողական կախվածության մեջ են գտնվել նրանից: Ավելին, հարկ է նան նկատել, որ քրեական գործով որպես վկա ներգրավված են նան զինված ուժերի սպայական կազմի պաշտոններ զբաղեցնող ն մեղադրյալի հետ ենթակայական հարաբերությունների մեջ գտնվող անձինք": Այս համատեքստում էական նշանակություն ունի նան այն, որ մեղադրյալ Ի.Վահանյանը շուրջ 15 տարի ծառայություն է իրականացրել Հայաստանի ն Արցախի Հանրապետությունների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել է հրամանատարի պաշտոն, կոչումով փոխգնդապետ է» ՝Նշվածը ողջամտորեն ենթադրում է հեղինակություն, որոշակի ազդեցություն զինված ուժերում ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են կամ ողջամտորեն կարող են հանդիսանալ քրեական գործին մասնակցող անձ:
օ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռ/շառոօ1516- ս. ատեՂո զործով վերը նշված վճիռը, Օճեօ Խոտ) . Էնաջու) (Ի. 2) գործով վերը նշված վճիոր:
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /ճոշոժյոռ ս. ոտօուո գործով 2014 թվականի մարտի 1Լի որոշումը, զանգատ թիվ 68571/11:
Տե'ս նյութեր, ի թիվս այլնի, հատոր 1 ն 2:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
16
Վերոնշյալի հաշվառմամբ կարնոր է նկատի ունենալ նան այն հանգամանքը, որ սույն գործով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող ենթադրյալ արարքներ կատարած Ի.Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկվում էր առաջին անգամ` նախաքննության սկզբնական փուլում: Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլում:: Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեռնս չկատարված քննչական գործողությունները ողջամտորեն կապված են մեղադրյալ Ի.Վահանյանի հետ ծառայողական կախվածութան կամ ենթակայական հարաբերությունների մեջ գտնված անձանց հետ: ՝Նման պայմաններում, սույն գործի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ էապես բարձր է հավանականությունն առ այն, որ գործի քննության տվյալ փուլում ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ի.Վահանյանն օգտագործելով իր նախկին պաշտոնեական դիրքը՝ կարող է ազդեցություն գործադրել սույն գործի հետ առնչություն ունեցող ն իրենից ծառայողական կախվածության կամ ենթակայական հարաբերությունների մեջ գտնված անձանց նկատմամբ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, թե մեղադրյալ Ի.Վահանյանը միայն դեմքով է ճանաչում իր դեմ ցուցմունք տված նորակոչիկ պարտադիր ժամկետային զինծառայողներին ն անհասկանալի է, թե ինչպես վերջինս կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի պնդումը որնէ փաստական տվյալով չհիմնավորված ենթադրություն է ն վերոնշյալի պայմաններում չի կարող չեզոքացնել մեղադրյալ Ի.Վահանյանի կողմից իր անմիջական ենթակայության տակ գտնված անձնակազմի վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչն 6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /472ոՋ1 չ. Քօլռոմ գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 15479/02, կետ 43, 3(2ոռծւՑոսոԼ ս. Օօօօո|6Շ| գործով 2017 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 72508/13, կետ 224 ԻՇՒԼՔ 2017 (օն):
17
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 59703 զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար նշանակվելը (2020 թվականի հոկտեմբերի 8- ին), Ի«Վահանյանը դեռնս 2020 թվականի մայիս կամ հունիս ամսից հանդիսացել է նույն գումարտակի շտաբի պետը, հետնաբար Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ մեղադրյալը միայն դեմքով է ճանաչում գումարտակի զինծառայողներին, չի բխում գործի փաստական հանգամանքներից:
Վերոնշյալ ծանրակշիռ փաստական հանգամանքները, որոնք իրենց համակցութան մեջ՝ բավարար էին մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, համակողմանի գնահատման չեն ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Ի.Վահանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, նախկին աշխատանքը զինված ուժերում, իր ծառայողական գործունեության հետ կապված հանցանքները ենթադրաբար կատարելը, զինված ուժերում ունեցած կարգավիճակը ն սոյն գործի մյուս փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը հանգեցրել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ գործի քննութանը խոչընդոտելու հիմքի բացակայութան մասին չհիմնավորված եզրահանգման գալուն:
Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի է առնում նան մեղադրյալի անձը ն հարուցված քրեական գործի մասին շուրջ երկու ամիս տեղեկացված լինելով պատշաճ վարքագիծ դրսնորելը, ապա դրանք սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ի.Վահանյանի՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն կարող համարվել: Հետնաբար, դրանք ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավորություն չտալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի ն վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջն արդարացի հավասարակշռությունը:
18
5. Ուստի, Վճռաբեկ դատարանը չի կարող չեզրահանգել, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալ Ի.Վահանյանի կողմից քննության տվյալ փուլում գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ոիսկը՝ բավականին բարձը լինելու ենթադրությունն ն մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Ի.,Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Իշխան Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ն պատճառաբանված, վերջինիս նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման ն վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 18ի որոշմանը» հիմք ընդունելով սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված՝ կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին պետք է հաշվակցել մեղադրյալ Ի.Վահանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից մինչն ազատ արձակվելը՝ 2021 թվականի ապրիլի 9-ը, նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը:
Թ Տե՛ս, առու ոանումտ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հուվսեւիյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
19
Ելնելով վերոգրյաաից ն ղեկավարվելով ՀՇայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 171-րդ հոդվածներով, 6««Շայաստանի Հանրապետութան դատական օրենսգիրք» ՀՃՇայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 415.Լրդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մարտի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցել մեղադրյալ Իշխան Արմենի Վահանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից մինչն ազատ արձակվելը՝ 2021 թվականի ապրիլի 9-ը, նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԴ/0174/06/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
