Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1126 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 11 | «ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

26 փետրվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-Ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի փետրվարի 18-ին)` խնդրելով. որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերին, 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը:

2. Դիմողը պնդում է, որ դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի կիրառման արդյունքում մերժվել է ապրանքային նշանի գրանցման վիճարկման գործով հայցի ապահովման միջոց կիրառելու իր միջնորդությունը պայմանավորելով մերժումը հայցի ապահովման միջոցը բացառապես պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում կիրառելու օրենսդրական հնարավորությամբ:

Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկման հայցի ներկայացման դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու իրավական հնարավորություն, հակասում է Սահմանադրությանը: Բացի դրանից, դիմողի կարծիքով նշված օրենսդրական բացը չի կարող լրացվել նաև իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելով Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտմանը: Մասնավորապես, դիմողը նշում է, որ զրկվել է երրորդ անձի անունով գրանցված ֆիրմային անվանումը, ինչպես նաև նույնատիպ ապրանքների և ծառայությունների բնագավառներում շփոթության աստիճանի նման (մասնակիորեն նույնական) ապրանքային նշանների օգտագործումը գործի քննության ժամանակահատվածում արգելելու հնարավորությունից:

Դիմողը պնդում է, որ իր դեպքում վիճարկման առարկա է երրորդ անձի անվամբ ապրանքային նշանների գրանցումը (այլ կերպ սեփականության իրավունքը), որի պարագայում ակնհայտորեն չի կարող կիրառվել ապրանքային նշանի գրանցման վարչական ակտի կատարման կասեցումը որպես հայցվորի իրավունքների միջանկյալ իրավական պաշտպանության միջոց:

Դիմողը գտնում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, ելնելով ընտրված դատավարական ընթացակարգից, տարբերակված մոտեցում է դրսևորում միևնույն իրավունքի գրանցումը վիճարկելու երկու դեպքերում, ինչը հանգեցնում է օբյեկտիվ հանգամանքերով չարդարացված խտրական մոտեցման նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ: Այսպես, եթե անձի կողմից ներկայացվում է սեփականության կամ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջ վիճարկման հայցի շրջանակում, վերջինս զրկվում է համապատասխան գույքի կամ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործումը և/կամ տնօրինումը երրորդ անձին արգելելու հնարավորությունից (հայցի ապահովման միջոցով), մինչդեռ, եթե նույն իրավունքի գրանցումը վիճարկվում է ճանաչման հայց ներկայացնելու միջոցով (գրանցումը առ ոչինչ ճանաչելու հայցով), ապա դատարանն իրավասու է կիրառել հայցի ապահովման միջոց: Օրենսդրի կողմից հետապնդվող իրավաչափ նպատակի տեսանկյունից ողջամիտ չի կարող համարվել հայցի ապահովման թույլատրելիությունը նույն վիճարկման հայցի առարկա հանդիսացող ակտի (տվյալ դեպքում իրավունքի գրանցման ակտի) առ ոչինչ ճանաչելու եղանակով վիճարկելու դեպքում:

Դիմողի համոզմամբ վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը հիմնավորվում է նաև նրանով, որ նույն իրավունքի պաշտպանությունը քաղաքացիական դատավարության կարգով իրականացնելիս անձն օգտվում է հայցի ապահովման միջոցի իրավունքից, մինչդեռ, այն վարչական կարգով իրականացնելիս զրկվում է դրանից, որպիսի տարբերակված մոտեցումը զուրկ է օբյեկտիվ հիմքերից և իրավաչափ նպատակից և հանգեցնում է նաև խտրականության արգելման սկզբունքի խախտման:

3. Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. ԹՈՒՄՈ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

26 փետրվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել