Սոխակյան — ԼԴ/0115/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2024 թվականի փետրվարի 24-ին, ՀՇ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է թիվ 55-0102-24 քրեական վարույթը ն նույն օրը Արեն Կարենի Սոխակյանը ձերբակալվել է: 2024 թվականի փետրվարի 25ի որոշմամբ Արեն Կարենի Սոխակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ն նրան 2024 թվականի փետրվարի 26-ին մեղադրանք է ներկայացվել: 2024 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզի
Ամբողջ Տեքստ
ԼԴ/0115/01/24
Բ. -:
2173Թ '
ԱՆ
ՏՎԵ 2
աս ))
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Սեփխանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ա.Մաթնոսյան
դատավորներ՝ ԱԲեկթաշյան
Ա.Ղուկասյան
16 հունվարի 2026 թվական ք. Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ՇԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ մեղադրյալ Արեն Կարենի Սոխակյանի պաշտպան Ա.Մաթնոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2024 թվականի փետրվարի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է թիվ 55-0102-24 քրեական վարույթը ն նույն օրը Արեն Կարենի Սոխակյանը ձերբակալվել է:
2024 թվականի փետրվարի 25ի որոշմամբ Արեն Կարենի Սոխակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ն նրան 2024 թվականի փետրվարի 26-ին մեղադրանք է ներկայացվել:
2024 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Սոխակյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով:
2024 թվականի մարտի 14-ին որոշում է կայացվել Ա.Սոխակյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
2024 թվականի մարտի 2Լին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 28-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Սոխակյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաճզվել է՝ 3 ամիս ժամկետով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 14ի որոշմամբ ԱՍոխակյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխվել է ն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
2 Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի
դատավճռով` մեղադրյալ ԱՍոխակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական
3
օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է մեղադրյալ Ա.Սոխակյանի փաստացի անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 20 (քսան) օրը, ն սրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 10 (տասը) օր ժամկետով:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ ԱՍոխակյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀԸ արդարադատութան նախարարութան պրոբացիայի ծառայության
համապատասխան ստորաբաժանման վրա: Ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ
են ներկայացրել Լոռու մարզի դատախազութան ավագ դատախազ
Հ.Մարգարյանը ն մեղադրյալ ԱՍոխակյանի պաշտպան Ա.Մաթնոսյանը:
3. Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 17ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մերժվել: Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17ի դատավճիոը պատժի մասով փոփոխվել է, ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ վերացվել:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Սոխակյանի պաշտպան ԱՄաթնոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
4
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորպես՝ սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ, 84-րդ, 166-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 22-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, ինչն ազդել է վարույթի ելքի վրա՝ հանգեցնելով հանցանք կատարած անձի անհամաչափ խիստ պատժի
դատապարտման:
5.. Բողոքի հեղինակի պնդմամբ, քրեական վարույթի նյութերում առկա չէ որնէ ապացույց, որը բավարար կլիներ փաստելու, որ մեղադրյալ Արեն Սոխակյանն իր մոտ առկա դանակը նախապես հարմարեցրել է տուժողի առողջությանը վնաս պատճառելու նպատակով, որպիսի պայմաններում իրատեսական չէ այն կանխատեսումը, թե մեղադրյալը կարող էր ենթադրել տուժողի հետ հանդիպելու ն նրանց միջն վիճաբանություն ծագելու հանգամանքը: Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն վկայում, որ մեղադրյալի ն տուժողի միջն նախկինում որնէ թշնամական վերաբերմունք, անձնական հակասություն է եղել, այլ ընդհակառակը՝ գործի նյութերով հաստատվում է մեղադրյալի ն տուժողի միջն ընկերական կապի առկայությունը, ն վեճը պատահական ծագելու հանգամանքը: Բողոքաբերը փաստել է նան, որ ցուցմունքներից պարզ է դառնում տուժողի կողմից վիճաբանությունն սկսելու փաստը, որն ուղղորդել է հարվածներով, հայհոյանքներով, որպիսի հանգամանքը վկայում է, որ մեղադրյալը չէր կարող ունենալ վիճաբանելու նպատակ ն այդ նպատակն իրականացնելու համար նախապես հարմարեցրած առարկա կամ միջոց:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հաստատելով Առաջին ատյանի դատարանի հետնությունների իրավաչափություն, միաժամանակ որպես նախապես հարմարեցված առարկա է դիտարկել դեպքից անմիջապես առաջ դանակը մեղադրյալի կողմից իր հետ վերցնելու, գրպանում պահելու ն դեպքից առաջ դրանով
5
հարվածելու փաստը՝ նման հանգամանքը հիմնավորող որնէ ապացույցի բացակայության պայմաններում:
5.2. Բողոքի հեղինակը փաստել է նան, որ Վերաքննիչ դատարանն Արեն Սոխակյանի անձը բնութագրող ն պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները պատշաճ վերլուծության չի ենթարկել Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչն էլ հանգեցրել է ոջ հիմնավոր որոշման կայացման: Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարան պատշա.' չի վերլուծել անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, հատկապես մեղայականով ներկայանալու հանգամանքը, տուժողի կողմից մեղադրյալին հարվածելը, հայհոյելը, բողոք չունենալը ն պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել է:
ծ. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննի դատարանի որոշում`՝ Օն վարույթ` փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ ամբողջությամբ բեկանել կամ փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը ն Արեն Սոխակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Լին կետով նախատեսված հանցանքում՝ վերջինիս դատապարտելով ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, ն պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան, կամ պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արեն Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «/Ն)ա, ոչ սթափ (հարբած) վիճակում 2024 թվականի փետրվարի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, Ի քաղաքի Հոու ոթթթթա «րղ թաղամասի "րդ շենքի կ ՀԻ թթ»
6
ՈԻՅՅ ԹԵՅ» լլիջի անցնող փողոցում, վեճի ընթացքում դանակի գործադրմամբ մեկ անգաւմ: հարվածել է Կ.Գ-ի կրծքավանդակի ձախ
հավփվածին՝ նրա առողջությանը դիտավորությամը պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս (...)»1:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետնյալը. «(..) Դատարանը, ղվեկավարվղով քրեադատավարական օրենսդրությամի, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահավելով դրանց պավզշաճ հետազոտման ն վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ հատրաւտված է համարում, որ մեղադրյալ Արեն Կարենի Սոխակյան նե տուժող ԿԳ-ր ճանաչել են միմյանց ե ունեցել ընկերական հարարբերություններ: 2024 թվականի փետրվարի 24ին Արեն Սոխակյանը փանն օգտագործել է ալկոհոլ՝ ժամր 18:00-ի սահմաններում հանդիպել է ԿԳ-ին, զրուցել են, որի ընթացքում վիճարանել են կենցաղային հարցի շուրջ, վիճաբանության ընթացքում ԿԳ-ր հայհոյել է
մեղադրյալին ն մեկ անգաում ձեռքով ապտակկ նրան, որից հետո Արեն Սոխաւկյանը մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամը գրպանից հանել է դանակը, բացել ն մեկ անգամ հարվածել է ԿԳ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ ներա առողջությանը դիտավորությամը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
(.-.)
Քննարկվող հանցանքը համարվում է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարված, երբ հանցավորը նպավաւկային նշանակությամբ կիրառում է զենք կամ մարմնական վնասվածք պատճառելու նպապտակով՝ որոշակի առարկա կամ միջոց: Ընդ որում, ի տարբերություն. զենքի, նշված առարկան կամ միջոցը պերք է նախապես (մինչն տվյալ հանցագործությունն սկսելը) )ք5պատրատրված կամ հարմարեցված լինի մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 209-216։
7
պատրաստված կամ հարմարեցված առարկա կամ միջոց ասելով պետք է հասկանալ բոլոր այն կենցաղային նշանակության կամ արտաքին աշխարհի այլ առարկաները, որոնց կիրառմամբ հանցավորը կարող է զրկել փուժողին կյանքից կամ վնաս պատճառել նրա առողջությանը: Նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելը նշանակում է, որ հանցավորը նշված առարկաները կամ միջոցները մարմնական վնասվածք պատճառելու հաւմար ձեռք է բերում, արեղծում, մշակում կամ այլ կերպ պիպտաւնի (կիրառելի) է դարձնում մինչն հանցանքը սկսելը:
Հարկ է փատրել, որ տարբեր է վրանգավորությունն այն իրավիճակների միջն, երը գործիքը կամ միջոցն անձր նախապես պատրաստել կամ հարմարեցրել Լ առողջությանը կամ կյանքին վնաս պավճառելու համար ն այն իրավիճակների միջն, երբ դրանք պատահաբար, իրադրութային են հայտնվում հանցավորի փիրապերության տակ: Այսեղ խոսքը ոչ թե որպեսզենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պավզճառելու համար նախաւպես պատրասվված կում հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրման մասին է: Օրենսդիրը ելել է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հանցանքի կատարումն է իրականում վկայում անձի բարձր հանրային վտանգաւվորության մասին, այլ ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ առողջությանը վնաւս պատճառելը, երը առարկաւն վերցվել է դեպքի վայրից: Դեպքի վայրից վերցրած առարկայով պատճառված վնասր կորակվի րար փաստացի առաջացած հետնանքի:
Վերը նշվածի լույսի ներքո գնահատելով ասյն գործի փատրական հանգամանքները, Դատարանն արձանագրում է, որ րար մեղադրյալի ցուցմունքի վերջինս իր գրպանում ունեցել է փակ դանակ, տուժողի կողմից իրեն հայհոյելուց ն ապտակելուց հետո գրպանից հանել է դանակը, մի ձեռքով բոնել է, իսկ մյուսով բացել ն 1 անգամ հարվածել տուժողին, այնուհերն տեսնելով, որ իրենց է մոտենում ոստիկանության աշխատակիցը, դանակը դրել է գրպանը: Նման պայմաններում Դափարանը փաստում է, որ մեղադրյալն իր մոր պահած դանակը նախապես՝ մինչն հանցանք կատարելը հարմարեցրել Լ՝ հանել գրպանից, բացել ն դրա գործադրմամը կատարել է հանցանք: Դատարանը նշված հիմնավորմամբ համակարծիք չէ
8
պաշվապանական կողմի այն պնդմանը, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Էին մասով (...):
(-.)
Վերը մեջբերված իրավական նորմերի ն դիրքորոշումների լույսի ներքո մեղադրյալ Արեն Սոխաւկյանի նկատմամի պատժի չափր որոշելիս Դատարանը հաշվի է առնում վերջինիս կողմից կատարված հանցագործության բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սռցիալական նշանակությունը, պատասխանամվությունը ն պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները, անձր բնութագրող տվյալները, այն, որ վտւժողի հեր հաշվվել են, տուժողը հայտնել է, որ բողոք պահանջ չունի: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ Արեն Սոխակյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պավժավտեսակի նվազագույնի չափով:
(-.)
(Մեղադրյալը հանցանքը կատարելուց անմիջապես հետո հանցագործության գործիքը՝ դանակը, հանձնել է ոստիկանության աշխատակցին, որից հետո մեղայականով ներկայացել է վարույթն իխրականացնող մարմնին, տվել խոարովանական ցուցմունքներ, զղջացել է կավփւարածի համար, տուժողի հետ հաշտվել են, վտւժողի հետ ունեցել են ն ունեն ընկերական հարարերություններ, գնահատելով կատարված հանցագործության հանրության համար
վտանգաւվորության աստիճանը նե բնույթի, հանցագործության կատարման հանգամանքների, եղանակն ու գործիքը, խախրված հասարակական
հարաբերության բնույթն ու կարնորությունը, հանցավորի հոգերանական վերաբերմունքն իր արարքի են դրա հետնանքների նկատմամը, հասցված մարմնական վնասվածքի քանակը, հաշվի առնելով նան տուժողի վարքագիծը, մեղադրյալ Ա.Սոխակյանի անձր բնութագրող տվյալները, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արեն Սոխակյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու ն այդ կերպ հնարավոր է հասնել պատժի նպատակներին` առցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի
վերասոցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանը:
9
Պատիժը պայմանականորեն չկիրառելով Դափարանը հաշվի է առնում նան այն, որ մեղադրյալը երիտասարդ է՝ հանցանքը կատարել Լ 20 փարեկան հասակում, դիսնորել է պարկեշտ վարքագիծ, տուժողի հետ ընկերներ են, ն դատական նիստերի ընթացքում Դատարանի մող համոզվունք է առաջել, որ վերջինս զղջում է կափարած արարքի համար, գիվաւկցել է կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը ն Դատարանի գնահատմամբ ազատազրկման ձնով պատիժը կարող է բացասաբար անդրադառնալ մեղադրյալի հետագա կյանքի ն վարքագծի վրա, (...) նման պայմաններում Դատարանի գնահապտմաւմը մեղադրյալի նկատմամի պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է արդարության, պատասխանատվության անհատականացման ն պատիժ նհնշանակեու ընդհանուրն 2 այզրունքներից: Մասնավորապես` ազատազիկման ձնով պատժի նշանակումը բացասական ազդեցություն կունենա նրա կյանքի կենսապայմանների վրա: Այսպիավ, բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկելով հանցավորի անձր, տարիքը, Դատարանը հանգում է եզրակացության, որ Արեն Սոխակյանի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պաւտիժը կրելու»:
9. Վերաքննիչ դատարանը, մասնակի փոփոխելով Առաջին ատյանի
դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(...) ՀՀ գործող քրեական օրենսգրքի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նոր կարգավորումներով նախատեսվել է մարմնական վնասված, պատճառելու համար զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կում հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամը առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանքը: Նոր օրենսգրքում խոսվում է ոչ թե որպես զենք օգտագործվող առարկայի, այլ մարմնական վնասվածք պատճառելու հաւմար նախապես պատրասրված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի
գործադրման մասին: Օրենադիրը ելնում է այն գաղափարից, որ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հանցանքի կատարումն է իրականում 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 151170:
10
վկայում անձի րարձր հանրային վտանգավորության մասին, այլ ոչ թնե որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամը առողջությանը վնաս պատճառելը, երը առարկան կարող է վերցվել նան դեպքի վայրից: Դեպքի վայրից վերցրած առարկայով պատճառված վնասր կորսւկվի ըստ փաստացի առաջացած հետնանքի:
Վերաքննիչ դավփարանի գնահատմամը՝ բոլոր այն դեպքերը, երը անձր նախապես իր հետ վերցնում ն իր մոր է պահում մարմնական վնասվածք պատճառելուն ունակ ն պիտանի առարկա կամ միջոց, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2րդ մասի 6-րդ կետով նախատեսված որակյալ հատկանիշը:
Վերաքննիչ դատարանի գնահավփմամի՝ օրենսդրի կողմից վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրումը որպես հանցակազմի որակյալ հավկանիշ դիտարկեր
պայմանավորված է այն հանգամանքով, որ անձը պատրաստ է ցանկացած կոնֆլիկտային իրավիճակի արձագանքել՝ օգտագործելով իր ենթադրյալ հանցավոր գործողություններն ավելի արդյունավետ կատարելու համար նախապես՝ վերցված ն իր մոտ պահվող առարկա կամ միջոց, որպիսի հանգամանքն իր հերթին վտանգավորության ատրիճանով ավելի բարձր է բոլոր այն իրավիճակներից, երբ անձն իր հանցավոր գործողությունները կատարում է ոչ այդ նպատակին պիտաւնի կամ ունակ առարկայով կամ միջոցով: Այլ խոսքով՝ օրենսդիրը նշված ծանրացնող հանգամանքը նախատեսել է` առավելապես հաշվի առնելով նան այն, թե հանցավորն ինչպիսի միջոցների է դիմում իր հանցավոր նպատակներն ի կատար ածելու համար:
Օրենսդրի կողմից աահմանված «նախապես պատրաստված կամ
հարմարեցված» պայմանը վերաբերելի չէ միայն այնպիսի առարկաներին կամ միջոցներին, որոնք նախապես են մշակվել, ձնավորվել ն հղկվել, որպեսզի պատրաստ լինեն որոշակի հանցավոր նպատակների իրականացման ու իրագործման համար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` նշված պայմանը վերաբերելի է նան այնպիսի իրավիճակների, երբ անձր նախապես վերցնում ն իր մոտ է պահում առարկա կամ միջոց, որն իր հատկանիշներով ունակ է ն պիտանի
11
վնասվածք պատճառելու ն միննույն, ժամանակ իր կառուցվածքային միավորով ի զորու է նման վնասվածք պատճառել:
Վերոգրյալ իրավակարգավորումների, իրավական վերլուծությունների ն դատողությունների լույսի ներքո վերլուծելով Առաջին ատյանի դատարանի դատաքննությաւմը հետազոտված ապացույցները ն ուսումնասիրելով պաշտպան Ա.Մաթնոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքր՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ն օրյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հերազոտված ապացույցները, /ուրաքանչյուր ապացույց գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության փեսանկյունից, ինչի արդյունքում՝ դրանց բազմակողմանի, լրիվ ն օրյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամը՝ եկել է իրավաչափ եզրահանգման Օ այն մասին, որ մեղադրյալ (Արեն Սոխակյանի կողմից մեղավորությամբ կատարվել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգիքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
(-.)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Սոխակյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամվտրեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կավզտարած արարքի հանրային վտփանգավորությունը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Սոխակյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ատտրադաս դատարանները պավշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ն երա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետնյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վփանգ սպառնացող վնաս,
12
հ) հանցավորի հոգերանական վերաբերմունքն իր արարքի ն դրա
հետնանքների նկատմամի, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ վաուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պատճառական կապը,
դ) հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու փեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալ Ա.Սոխակյանը դանակի գործադրմամը մեկ անգամ հարվածլ է ՊԿԳ-ի՝ կենսականորեն կարնոր օրգանի՝
կրծքավանդակի ձախ հափվածին՝ նրա առողջությանը դիփավորությամը պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս՝ հետնյալ վնասվածքների տեսքով. կրծքավանդակի ձախ կեսի շրջանի՝ միջին անոթային գծով ծակած-կտրած, թաանցող վերք՝ ձախից հինգերորդ կողի կուրրվածքով, ձախակողմյան հեմոպննմոթորաքսով՝ ուղեկցված ենթամաշկային էմֆիզեմայով,
ե) հանցանքը կատարելիս մեղադրյալ Ա.Սոխակյանը ելել է ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մեղադրյալ Ա.Սոխակյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը գնահապտելիս, Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ ինավաչափ հերնության, ինչը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, անհրաժեշտ ն բավարար չէ նրան ուղղելու ն ապահովելու ՀՀ քրեական օրենսգիքի 55րդ հողվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար, ուսրի այդ կապակցությամբ Դատախազի փաստարկներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար (...)»":
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 88:98:
13
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա"ծ են արդյոք Արեն Սոխակյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
1. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որի`
1) վրանգավոր Լ կյանքի համար, (...)
պարժվում է ազատազիկմամբ երեքից յոթ փարի ժամկետով:
2. Սույն հոդվածի Լին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(-)
6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, (...)՝ պարժվում է ազատազիկմամբ հինգից տասր տարի ժամկետով»:
12. Վճռաբեկ դատարանը, Ռուարամ Շավալյանի որոշմամբ անդրադառնալով անձի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայությանը, փաստել է, որ որակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգփագործումը, այլ մարմնական վնասվածք պավճառելու համար որոշակի նախապավրասվական գործողությունների իրականացումի, այն է` առարկան կամ միջոցը նախապես պատրաարելը կամ՝ հարմարեցնելը: Այլ կերպ՝ արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախնառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը ն վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարնոր է, որ վերջինս մարմնական
14
վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է՝ պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը Հաշվ առնեըով «պատրաստել» կամ «հարմարեցնել»
արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նան դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում: Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի եկատմամիԻ որնէ ննրգործության իրականացում լրիվ կամ մասնակի կառուցվածքային վտվտխության ենթարկում, կարգավորում կամ. ձնավտխում, որպեսզի դրանք առավել արդյունավեվ: կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ՝ մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը ն այլն):
13. Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար, անհրաժեշտ է հաստատված համարել, որ առողջությանը ծանր վնաս պատճառելը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Արես Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա ոչ սթափ (հարբած) վիճակում, վեճի ընթացքում, դանակի գործադրմամբ մեկ Հ Տե՛ս, ուստ ուսոոճ 5, Վճռաբեկ դատարանի՝ Ռուստամ Շավալյանի գործով 2025 թվականի հուլիսի Էի թիվ ԵԴ/1157/01/19 որոշումը, Վահե Բադիկյանի գործով 2025 թվականի նոյեմբերի 2Լի թիվ ԼԴ4/0036/01/23 որոշումը:
15
անգամ հարվածել է ԿԳ-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս»:
- Առաջին ատյանի դատարանն Արեն Սոխակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքում՝ արձանագրելով, որ մեղադրյալն իր մոտ պահած դանակը նախապես՝ մինչն հանցանք կատարելը, հարմարեցրել է՝ հանել գրպանից, բացել ն դրա գործադրմամբ կատարել հանցանքը":
- Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Արեն Սոխակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշների առկայության հարցում Առաջին ատյանի դատարանը եկել է հիմնավորված հետնության: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ օրենսդրի կողմից սահմանված` «նախապես պատրաստված կամ հարմարեցված» պայմանը վերաբերելի է ոչ միայն այնպիսի առարկաներին կամ միջոցներին, որոնք նախապես են մշակվել, ձնավորվել ն հղկվել, որպեսզի պատրաստ լինեն որոշակի հանցավոր նպատակների իրականացման ու իրագործման համար, այլն այնպիսի իրավիճակներին, երբ անձը նախապես վերցրել ն իր մոտ է պահել առարկա կամ միջոց, որն իր հատկանիշներով ունակ է ն պիտանի վնասվածք պատճառելու համար՛։
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 1113-րդ կետերում մեջբերված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Արեն Սոխակյանի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ծանրացնող հանգամանքի առկայության հարցում հանգել են սխալ հետնության:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16
Մասնավորապես, գործում առկա չէ որնէ տվյալ առ այն, որ մեղադրյալ Արեն Սոխակյանը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստել կամ հարմարեցրել է համապատասխան առարկան, քանի որ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների պայմաններում առարկայի կամ միջոցի գործադրման փաստը դեռնս բավարար չէ անձի արարքում ծանրացնող հանգամանքի առկայությունը հավաստելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առողջությանը ծանըր վնաս պատճառելու հանցակազմի քննարկվող որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար, անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալների այնպիսի համակցություն, որը կհաստատի առողջությանը ծանըր վնաս պատճառելը մարմնական վնասված, պատճառելու համար նախապես
պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննի. դատարանի այն
դատողությանը, որ «օրենսդրի կողմից սահմանված «նախապես պատրաստված կամ հարմարեցված» պայմանը վերաբերելի չէ միայն այնպիսի առարկաներին կում միջոցներին, որոնք նախապես են մշակվել, ձնավորվել ն հղկվել, որպեսզի պատրաստ. լինեն որոշակի հանցավոր նպատակների իրականացման ու իրագործման համար, նշված պայմանը վերարբերկի է նան այնպիսի իրավիճակներին, երը անձր նախապես վերցրել ն իր մոտ է պահել առարկա կամ միջոց, որն իր հատկանիշներով ունակ է ն պիտանի վնասվածք պատճառելու համար», արձանագրում է, որ վերոնշյալը չի բխում ինչպես քննարկվող ծանրացնող հանգամանքի բովանդակությունից, այնպես էլ այդ հարցում օրենսդրի դրսնորած կամքից: Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխության հիմքում ընկած է այն գաղափարը, որ հանցանք կատարած անձի առավել բարձր վտանգավորության մասին է վկայում այն, որ վերջինս որոշակի քայլեր է ձեռնարկում՝ նախապես պատրաստում կամ հարմարեցնում է համապատասխան առարկան կամ միջոցը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար, իսկ համապատասխան առարկան նախապես վերցնելը ն հանցավորի մոտ պահելը որնէ կերպ չի կարող դիտարկվել որպես նախապես պատրաստում կամ հարմարեցում:
17
Հակառակ մեկնաբանություն, Վճռաբեկ դատարանի համոզմամբ,
ողջամտորեն կվտանգի «Հկա հանցագործություն ն պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (ումխու ՕՂուծո, ունն քօ6ոճ Տ1ոծ 1696) հանրահայտ սկզբունքը, որից, ի թիվս այլնի, բխում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանության ենթարկվի: Օ։:Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվությաան ն պատժի այ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով ն չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում ն իրավունքի գերակայության կարնորագույն տարրը է, հետնաբար նշված սկզբունքից որնէ շեղումն անթույլատրելի էՑ:
16. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արեն Սոխակյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի
դատարանը, Արեն Սոխակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղավոր ճանաչելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու հիմք է: Միաժամանակ, հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է:
Ց Տե՛ս, ռաննտչ ոառոմտ, Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/0713, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները:
18
Շետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 17-ի որոշումը պետք է փոփոխել ն Արեն Սոխակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով:
17. Անդրադառնալով Արեն Սոխակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով պատիժ նշանակելու հարցին` Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների» լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով Արեն Սոխակյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության նշանակությունը, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները` այդ թվում՝ տարիքը, պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների հաշվառմամբ, գտնում է, որ Արեն Սոխակյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրյալ Արեն Սոխակյանի անազատության մեջ գտնվելու2 (երկու) ամիս 20 (քսան) օրը պետք է հաշվակցել նրա պատժի ժամկետին, ն վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 10 (տասը) օր ժամկետով:
Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Արեն Սոխակյանին փաստացի
արգելանքի վերցնելու պահից:
» Տե՛ս, տաողչ տսնոմւչչ Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսնան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/3, Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/0114 ն Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:
19
18. Միաժամանակ անդրադառնապով Արեն Սոխակյանի նկատմամբ
նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները" գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված ն պատժի անհատականացման գործընթացում սույն գործով արձանագրված՝ մեղադրյալ Արեն Սոխակյանի անձը բնութագրող տվյալների համակցությունը, պատիժը մեղմացնող հանգամանքները չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրա անձի ն կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ սույն դեպքում պատժի նպատակների իրագործմանը հնարավոր չէ հասնել առանց Արեն Սոխակյանի կողմից պատիժը կրելու՝ հաշվի առնելով, մասնավորապես, խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, հանցանքը կատարելիս մեղադրյալի ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում լինելը":
19. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով ն ՀՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 6 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչավւրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
ռ Տես սույն որոշման 9-րդ կետը:
20
ՈՐՈՇԵՑ
1. Արեն Կարենի Սոխակյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիոը, ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 17-ի որոշումը փոփոխել:
2. Արեն Կարենի Սոխակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի 1ին կետով ն նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
3. ՇԸ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրյալ Արեն Կարենի Սոխակյանի անազատության մեջ գտնվելու2 (երկու) ամիս 20 (քսան) օրը հաշվակցել նշանակված պատժի ժամկետին, ն թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 10 (տասը) օր ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել Արեն Կարենի Սոխակյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ .ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
.ԳՐԻԳՈՐՅԱՆ
.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԼԴ/0115/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
