Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 391 — Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 391AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 391 — Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 391. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին: 2. Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապա

Ամբողջ Տեքստ

Հոդված 391. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին. 2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը. 3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման. 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում բողոքն ընդունվում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

4. Հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում վարույթի նյութերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: Վերաքննիչ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

5. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը մեկօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու մասին կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան: (391-րդ հոդվածը լրաց.

16.01.24 ՀՕ-32-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել