Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-482 ապրիլի, 1996 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային Ժ ողովի կողմից «2» ապրիլի 1996 թ. «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներից» հանել 7 հոդվածը: Հ ՈԴՎԱԾ 2. Հիմունքների 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 10. Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը և բնական պաշարների օգտագործումը կարգավորում է լիազորված պետական մարմինը, որի իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ: Բնության պահպանության լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին և ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին»: Հ ՈԴՎԱԾ 3. Հիմունքների 14 հոդվածում. առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով քաղաքաշինական, տնտեսական և այլ գործունեության վերաբերյալ նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որոնք պատվիրատուն մինչև նախագծերի հաստատումը ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմնին». հանել երկրորդ մասը: Հ ՈԴՎԱԾ 4. Հիմունքների 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 16. Շ ՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգերը և նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունները (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում և այլն), որոնք ունեն վտանգավոր ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն անց է կացվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: Հ ՈԴՎԱԾ 5. Հիմունքներից հանել 17 հոդվածը: Հ ՈԴՎԱԾ 6. Հիմունքների 25 հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ բույսերը և կենդանիները գիտական նպատակներով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից»: Հ ՈԴՎԱԾ 7. Հիմունքներում «բնության պահպանության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «բնության պահպանության լիազորված պետական մարմնի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 25 ապրիլի 1996 թ. ՀՕ-48 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-48 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-04.01.2007) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) ապրիլ, Հոդ. 88 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.04.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.04.1996 Ուժը կորցրել է 04.01.2007 Հիմնական ակտ 02.04.1996, ՀՕ-48 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.07.1991, N Ն-0350-I. 09.07.1991, N Ն-0350-I Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 ապրիլի, 1996 թ.
Գործի #:
ՀՕ-48
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել