ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Պրոբացիայի ծառայողի իրավունքները 1.
Ամփոփում
Հոդված 21. Պրոբացիայի ծառայողի իրավունքները 1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքներն են՝ 1) որոշումներ ընդունելը. 2) իր լիազորությունների իրականացման նպատակով ցանկացած ժամանակ անարգել այցելել պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, էլեկտրոնային սարքավորումների տեղադրման և էլեկտրոնային հսկողության կիրառման վայրեր, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասո
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Պրոբացիայի ծառայողի իրավունքները 1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքներն են՝ 1) որոշումներ ընդունելը. 2) իր լիազորությունների իրականացման նպատակով ցանկացած ժամանակ անարգել այցելել պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, էլեկտրոնային սարքավորումների տեղադրման և էլեկտրոնային հսկողության կիրառման վայրեր, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ. 3) անարգել այցելել պրոբացիայի շահառուի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրեր, աշխատավայր և ուսումնական հաստատություն. 4) պրոբացիայի շահառուից պահանջել բացատրություններ, գործի համար անհրաժեշտ փաստաթղթեր. 5) կոչման` սահմանված կարգով բարձրացումը. 6) պաշտոնի նշանակման արդյունքների բողոքարկումը.
7) Պրոբացիայի ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին առաջարկությունների ներկայացումը:
2. Պրոբացիայի ծառայողն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
