ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 277 — Ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 277. Ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու կարգը 1. Հանրային մեղադրողն առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանում է ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ: Սույն օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստական հանգամանքների առկայության դեպքում հանրային մեղադրողը միջնորդում է դատարանին ժամանակ տրամադրել` մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար: Նման միջնորդություն կարող է ներկայացվել մինչև
Ամբողջ Տեքստ
Հոդված 277. Ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու կարգը 1. Հանրային մեղադրողն առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանում է ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ: Սույն օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստական հանգամանքների առկայության դեպքում հանրային մեղադրողը միջնորդում է դատարանին ժամանակ տրամադրել` մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար: Նման միջնորդություն կարող է ներկայացվել մինչև եզրափակիչ ելույթներն սկսվելը:
2. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը մերժվում է միայն այն դեպքում, երբ այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պայմանների բացակայությամբ: Միջնորդությունը մերժելու դեպքում դատարանը շարունակում է վարույթը:
3. Հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը հետաձգում է դատալսումները` ողջամիտ ժամկետ տրամադրելով մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար:
4. Մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքում հանրային մեղադրողը կազմում է նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում, որը փոխարինում է մեղադրական եզրակացությանը և պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջներին: Նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը տրվում է դատարանին և դատական վարույթի մասնակիցներին: Դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ է տրամադրում մեղադրյալին և նրա պաշտպանին, տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:
5. Եթե նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը կազմվել կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, ապա դատարանը հանրային մեղադրողին ողջամիտ ժամկետ է տրամադրում այդ որոշումը սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Եթե դատարանի սահմանած ժամկետում սույն օրենսգրքի պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթը շարունակում է սկզբնական մեղադրանքով` այդ մասին կայացնելով առանձին որոշում:
6. Եթե հիմնական դատալսումների ընթացքում բոլոր ապացույցների հետազոտումից հետո հանրային մեղադրողը գալիս է այն համոզման, որ մեղադրյալին ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ կամ որոշակի մասով չի ապացուցվել, ապա եզրափակիչ ելույթում միջնորդում է դատարանին համապատասխանաբար ամբողջությամբ կամ որոշակի մասով արդարացնել մեղադրյալին:
7. Հաշվի առնելով մեղադրյալին արդարացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության հիմքը, հիմնավորումները և ծավալը, ինչպես նաև լսելով դրա վերաբերյալ վարույթի մյուս մասնակիցների կարծիքը` դատարանն իրավասու է եզրափակիչ դատական ակտում բավարարելու կամ մերժելու միջնորդությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
