Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428 — Հիմնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428 — Հիմնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 428. Հիմնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1. Դատախազի բացման խոսքում ներկայացվում է դեպքի փաստական նկարագրությունը, և հիմնավորվում է բժշկական հարկադրանքի վարույթ կիրառելու անհրաժեշտությունը, ապա բացման խոսքով հանդես է գալիս պաշտպանը: Այնուհետև հետազոտվում են կողմերի ներկայացրած ապացույցները, կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, և դատարանը վերդիկտ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ: 2. Վերդիկտ կայացնելիս դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 428. Հիմնական դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1. Դատախազի բացման խոսքում ներկայացվում է դեպքի փաստական նկարագրությունը, և հիմնավորվում է բժշկական հարկադրանքի վարույթ կիրառելու անհրաժեշտությունը, ապա բացման խոսքով հանդես է գալիս պաշտպանը: Այնուհետև հետազոտվում են կողմերի ներկայացրած ապացույցները, կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, և դատարանը վերդիկտ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ:

2. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) ապացուցված են արդյոք տվյալ անձին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը). 2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը. 3) ապացուցված է արդյոք տվյալ անձի կողմից այդ արարքը կատարելը. 4) եթե բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, ապա ապացուցված է արդյոք տվյալ արարքը կատարելու պահին անձի անմեղսունակությունը. 5) եթե բժշկական հարկադրանքի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ապա ապացուցված է արդյոք տվյալ անձի մեղքն իրեն վերագրվող արարքը կատարելու մեջ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերում նշված հարցերից որևէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է արդարացման վերդիկտ։

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը լուծում է նաև սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված հարցը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է անմեղսունակության վերդիկտ։

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերում նշված բոլոր հարցերին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է մեղադրական վերդիկտ, որը սահմանում է նաև, թե ապացուցված արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել