Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 315 — Ճաշարանի հերթապահը պարտավոր է` - գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 315AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 315 — Ճաշարանի հերթապահը պարտավոր է` - գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 315. Ճաշարանի հերթապահը պարտավոր է` - գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը. - վերահսկել հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) պահեստից մթերքների ստացումը, դրանց քաշը և լավորակ լինելը, մթերքի որակը որոշելու համար անհրաժեշտության դեպքում կանչել բժշկին կամ բուժակին. - հետևել մթերքի մշակմանը, ինչպես նաև այն բանին, որ մսի և ձկան մշակումը, պատրաստի կերակրի բացթողումը կատարեն միայն խոհարարները. - ներկա գտնվել մթերքը կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 315. Ճաշարանի հերթապահը պարտավոր է` - գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը. - վերահսկել հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) պահեստից մթերքների ստացումը, դրանց քաշը և լավորակ լինելը, մթերքի որակը որոշելու համար անհրաժեշտության դեպքում կանչել բժշկին կամ բուժակին. - հետևել մթերքի մշակմանը, ինչպես նաև այն բանին, որ մսի և ձկան մշակումը, պատրաստի կերակրի բացթողումը կատարեն միայն խոհարարները. - ներկա գտնվել մթերքը կաթսայի մեջ դնելուն և հետևել, որ նախատեսված մթերքը կաթսայի մեջ դրվի ճիշտ քաշով. - ներկա գտնվել միսն ու ձուկը չափաբաժինների բաժանելիս, ստուգել դրանց զանգվածը, ինչպես նաև պատրաստված կերակրի որակը վերահսկողության հաշվառման գրքում հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) գրանցումների ճշտությունը. - բուժքննություն չանցած զինվորներին թույլ չտալ ճաշարանում աշխատելու, հետևել աշխատանքի ժամանակ հիգիենայի կանոնների պահպանմանը. - ճաշարանում մաքրություն և կարգուկանոն պահպանել, անձնակազմին թույլ չտալ նստելիս ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով և հատուկ (աշխատանքային) հագուստով. - հետևել սեղաններին ժամանակին սպասքադրմանն ու հավաքմանը, կազմակերպել ճաշարանախոհանոցային ամանեղենի որակով լվացումը, թույլ չտալ այն դուրս բերել ճաշարանից. - չթույլատրել կերակրի բացթողումը առանց բժշկի (բուժակի) կողմից նրա որակի ստուգման և գնդի հերթապահի թույլտվության, հետևել կերակրի` ժամանակին և ճիշտ բաշխմանը և ստորաբաժանումներին նրա բացթողման հերթականության ճշգրիտ պահպանմանը. - պահանջել, որ մթերքի պաշարները պահվեն մաքուր և կարգին, ապահովվի դրանց հուսալի պահպանումը. - վաշտերի սերժանտների կամ վաշտերի (գումարտակների, ապահովման ստորաբաժանումների) հերթապահների հայտերով կերակուր բաց թողնել` չթույլատրելով այն սահմանված ժամկետներից երկար պահել. - կազմակերպել մթերքի մշակումից հետո մնացորդները ժամանակին հավաքելը և հետևել ճաշարանին հարակից տարածքի մաքրությանը. - կողմնակի անձանց ճաշարան չթողնել. - ապահովել հրդեհային անվտանգության և տեխնոլոգիական սարքավորման շահագործման ժամանակ անվտանգության պահանջների կատարումը. - բոլոր թերությունների մասին զեկուցել գնդի հերթապահին կամ նրա օգնականին. - անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարի տեղակալներից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի և նրա օգնականի` ճաշարան այցելելու դեպքում ներկայանալ նրանց: Օրինակ` « Պարոն գնդապետ: Ճաշարանի հերթապահ` ենթասպա Բարսեղյան »: (315-րդ հոդվածը փոփ. 1 1.06.15 ՀՕ-71-Ն ) Բ ՈՒԺԿԵՏԻ հերթապահ բժիշկը (բուժակը) (վերնագիրը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել