Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 914 — Բանկային հաշվի պայմանագիր կնքելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 914AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 914 — Բանկային հաշվի պայմանագիր կնքելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 914. Բանկային հաշվի պայմանագիր կնքելը 1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ: 2. Բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել հաճախորդի հետ, որն առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին և դրան համապատասխան սահմանված բանկային կանոն

Ամբողջ Տեքստ

Հոդված 914. Բանկային հաշվի պայմանագիր կնքելը 1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ:

2. Բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել հաճախորդի հետ, որն առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին և դրան համապատասխան սահմանված բանկային կանոններին:

3. Բանկն իրավունք չունի մերժել հաշիվը բացելը, որով համապատասխան գործառնությունների կատարումը նախատեսված է օրենքով, բանկի կանոնադրությամբ և նրան տրված թույլտվությամբ (լիցենզիայով), բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին մերժելը հետևանք է բանկային սպասարկում մատուցելու` բանկի հնարավորությունների բացակայության կամ թույլատրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

4. Բանկի կողմից բանկային հաշվի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու դեպքում հաճախորդն իրավունք ունի բանկին ներկայացնել սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված պահանջները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել