Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ «ԳԵՏԱՄԵՋ 2016» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ «ԳԵՏԱՄԵՋ 2016» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1735 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-173)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 օգոստոսի 2021թ. ՍԴԱՈ - 173 | «ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ «ԳԵՏԱՄԵՋ 2016» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ «ԳԵՏԱՄԵՋ 2016» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի հուլիսի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊ ընկերության դիմումը, որով դիմողը խնդրել է. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման և հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող: Դիմողի պնդմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակն այնքանով, որքանով չի նախատեսում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն, հակասում է Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածների, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 78-րդ հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքներին և սկզբունքներին: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-914 որոշումը դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավական հնարավորություն սահմանված չլինելը արգելափակում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության, օրենքի առջև հավասարության, խտրականությունից զերծ մնալու սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացումը: Ավելին, դիմողը գտնում է, որ օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորում հակառակորդ դատավարական կողմերի նկատմամբ. մի կողմից ապահովում է հայցվոր կողմի իրավունքը բողոքարկել իր համար անբարենպաստ այնպիսի դատական ակտեր, ինչպիսիք են հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու և հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները, իսկ մյուս կողմից զրկում պատասխանող կողմին նույն միջնորդությունները քննելու արդյունքում կայացվող իր համար անբարենպաստ դատական ակտերը բողոքարկելու հնարավորությունից, ինչպիսիք են հայցի ապահովման միջոց կիրառելու, ինչպես նաև հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումները: Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողը, ըստ էության, բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր: Օրենսդրական բացի հիմնահարցերին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1559): Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1559 որոշմամբ կրկին փաստել է. «…Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս Սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: .…

…. օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»: Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրել է մի շարք իրավական երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիական դատավարության այն մասնակցի իրավունքների պաշտպանությունը, որի դեմ կիրառվել են հայցի ապահովման համապատասխան միջոցներ, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը դատավարական հնարավորություն է ընձեռում վարույթի մասնակցին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, միջնորդություն ներկայացնել դատարան իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ: Ավելին, այն դեպքում, երբ հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությունը չի բավարարվել, վարույթի համապատասխան մասնակիցն օժտված է համապատասխան այլ հիմնավոր հիմքերի վկայակոչմամբ հայցի ապահովումը վերացնելու մասին մեկ այլ միջնորդություն ներկայացնելու հնարավորությամբ: Բացի դրանից, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածով ամրագրել է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ինչպես նաև հայցի ապահովման միջոցը ձևափոխելու, իսկ 138-րդ հոդվածով հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցման իրավական կառուցակարգեր, որոնք ևս միտված են հայցի ապահովման միջոցի կիրառման և այն չվերացնելու արդյունքում համապատասխան անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի երաշխավորմանը: 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ անձն անհատական դիմում ներկայացնելիս պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում (ՍԴԱՈ-91, 04.12.2018 թ.): Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների և սույն գործով դիմողի առաջադրած օրենսդրական բացի սահմանադրականության հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ անձի իրավունքների պաշտպանության երաշխավորման առումով գործող օրենսդրությունը նախատեսում է բավարար երաշխիքներ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը գործող դատավարական հնարավորությունների առկայության պայմաններում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, որպիսի հանգամանքը սույն անհատական դիմումը ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԱՈ-173

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-173
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել