ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 345.4 — Դիմումի քննությունը 1.
Ամփոփում
Հոդված 345.4. Դիմումի քննությունը 1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու: 2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գ
Ամբողջ Տեքստ
Հոդված 345.4. Դիմումի քննությունը 1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Այդ դեպքում նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ: Դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը կարող են փոփոխվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հրավիրված դատական նիստում՝ դատարանի արձանագրային որոշմամբ:
4. Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակած նոտարից՝ որպես իրավասու անձի, պահանջել այն գործով նյութերը, որով կայացված կարգադրությունը վիճարկվում է դատարանում:
5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
