Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 330 — Ցուցմունքների հրապարակումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 330AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 330 — Ցուցմունքների հրապարակումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 330. Ցուցմունքների հրապարակումը 1. Կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ մինչդատական վարույթում կամ դատարանում սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ տրված ցուցմունքի, ինչպես նաև դրան կցված հավելվածների (նկարների, գծագրերի, սխեմաների, լուսանկարների, ձայնագրությունների, տեսագրությունների, տեսաձայնագրությունների, նկարահանումների, տեսաֆիլմերի) հրապարակումը թույլատրվում է, եթե՝ 1) մինչդատական վարույթում անձի ցուցմունքը, սույն օրեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 330. Ցուցմունքների հրապարակումը 1. Կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ մինչդատական վարույթում կամ դատարանում սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ տրված ցուցմունքի, ինչպես նաև դրան կցված հավելվածների (նկարների, գծագրերի, սխեմաների, լուսանկարների, ձայնագրությունների, տեսագրությունների, տեսաձայնագրությունների, նկարահանումների, տեսաֆիլմերի) հրապարակումը թույլատրվում է, եթե՝ 1) մինչդատական վարույթում անձի ցուցմունքը, սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպոնացվել է. 2) առկա է էական հակասություն անձի՝ դատարանում և նախկինում տված ցուցմունքների միջև. 3) օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ մեղադրյալը դատարանում ցուցմունք տալու ցանկություն չի հայտնել. 4) վկան կամ տուժողը դատարանի առջև ոչ իրավաչափորեն հրաժարվել է ցուցմունք տալուց. 5) անձը մահացել է կամ կորցրել է հաղորդակցվելու ունակությունը, և մինչդատական վարույթում ծանր հիվանդության հիմքով տվյալ անձի ցուցմունքի դեպոնացման անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայել է. 6) սույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում:

2. Մինչդատական վարույթում մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող հրապարակվել, եթե դրանք ստացվել են պաշտպանի բացակայությամբ, և մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից:

3. Անձի՝ նախկինում տված ցուցմունքը կարող է հրապարակվել միայն դատարանում նրա հարցաքննությունն ավարտելուց կամ այդպիսի հարցաքննության անհնարինությունը հաստատելուց հետո: Մինչև ցուցմունքի հրապարակումն արգելվում է դրան կցված հավելվածների հետազոտումը:

4. Ցուցմունքը վերաբերելի մասով հրապարակում է այդպիսի միջնորդություն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու ցուցմունքի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել