ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հունիսի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
24 հունիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով քաղաքացի Արման Այվազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացի Արման Այվազյանը 05.06.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը` դիմողը նշում է, որ այն «չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին»: Ըստ դիմողի` «Որոշակիության սկզբունքը խախտող քրեական օրենքն ի սկզբանե չի պատկանում սահմանադրական իրավակարգին, այն է` օրենք չէ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության և հատկապես ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով»: Դիմողի պնդմամբ` օրենսդիրը թույլ է տվել, որ ինքը քրեական պատասխանատվության ենթարկվի մի արարքի համար, որի պատժելիությունը գործող օրենքով հստակ սահմանված չէ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա դիմողի պնդմամբ` այն թույլատրելով դատարանին վերաորակել ամբաստանյալին մեղսագրվող արարքը, խախտում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված` դատարանի չեզոքության սկզբունքը: Դիմողի պնդմամբ` դատարանն իբրև արդարադատության մարմին իրականացրել է արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ:
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ`
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում ,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Արման Այվազյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ անհատական դիմումով գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
24 հունիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/2-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
